Բարձրագույն ուսումնական հաստատություններում վերջին թանկացումների շուրջ ստեղծված ալիքը պետք է ուղղվի միայն բուհերի ղեկավարությանը: Այլ հասցե գնալու դեպքում, այդ թվում ԿԳՆ, բողոքը մարելու է:
ԲՈՒՀ-երը ունեն ինքնավարություն, և օրենքով կարող են նման թանկացումներ անել, ինչպես անում էին նախորդ տարիներին: Ամեն տարի ֆակուլտետներում միջինը 20 հազար դրամով թանկացել են ուսման վարձավճարները: Միշտ առաջին կուրսեցիները ավելի շատ են վճարել, քան երկրորդ կուրսեցիները: Երկրորդներն էլ ավելի շատ են վճարել, քան ասենք երրորդները:
Օրինակը բերեմ այսպես: Երբ ես 2005 թվականին ընդունվեցի ԵՊՀ, իմ վարձավճարը 200 հազար դրամ էր, իսկ երկրորդ կուրսեցիների համար ուսման վարձը 180 հազար դրամ էր, ինձանից երեք տարի առաջ ընդունվածների համար ուսման վարձը 160 հազար դրամ էր:
Վարձերը միշտ թանկացրել են ԲՈՒՀ-երի ղեկավարությունը:
Այնպես որ, պայքարը պետք է տանել միայն ու միայն ԲՈՒՀ-երի ղեկավարների դեմ, որոնք իրենց քիմքերին հաճո որոշումներ են կայացնում:
Նշեմ նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում ԵՊՀ ռեկտոր ԱՐամ Սիմոնյանը ԲՈՒՀ-ի հաշվին նոր ծառայողական մեքենա է ձեռք բերել «Տոյոտա Քեմրին» , որն արժե մինչև 50 հազար դոլար: ԵՊՀ-ի բոլոր պրոռեկտորները իրենց շեֆի նման ձեռք են բերել նոր, ոնց որ ասում են յուղը վրեն ծառայողական մեքենաներ:
Այ սենց բաները հաշվի առեք, որ ուսանողների հաշվին իրենք են օգտվում, և ոչ մի նոր բան չեն անելու: