Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած աննախադեպ սադրանքի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու իր թիկնազորի պետ Սարգիս Հովհաննիսյանն էին։
Առաջինը հարձակման ազդանշան տվեց, իսկ մյուսը՝ թուրքին հատուկ օպերացիա իրականացրեց՝ առևանգելով մեր գործընկեր Աննա Մկրտչյանին։
Ի դեպ, պետական պահպանության մի շարք աշխատակիցներ իրենց հնարավորինս զուսպ ու կոռեկտ էին դրսևորում՝ ակնհայտ էր, որ նրանցից ոմանք իրենց ակնհայտ վատ էին զգում։
Բայց կային դեմքեր, որոնք իրենց պետի անմիջական հրահանգով ծառայողին ու հայ տղուն ոչ հարիր գործընթացի մեջ մտան։
Չմարսվող այս տհաճ գործողությունը, ցավոք, հետին պլան մղեց Նիկոլ Փաշինյանի պատասխանը նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ չտեղավորվող տարածքների հանձնման թեման, որի վերաբերյալ հարցադրում էի արել։
Հայաստանում և Արցախում ապրող որևէ մարդ այս իշխանության ներկայության պայմաններում չի կարող ունենալ երաշխիք, որ սրանք՝ պատերազմի սպառնալիքի ներքո կամ «հիմնավորմամբ», նոր տարածքներ չեն հանձնի։
ՀԳ. Բնականաբար չեմ անդրադառնա ինձ՝ դասակի կազմով քաշքշող համազգեստավոր անձանց, որովհետև սա նոյեմբերի 9-ից հետո, տարբեր «զորատեսակների» հետ ակտիվ դիմակայման ոչ եզակի դեպք էր։
Համազգեստ, ուսադիր կրող մարդը պետք է ծառայի պետությանն ու ժողովրդին, այլ ոչ թե նեղ խմբակի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել