Psymag.am-ը գրում է.

Հասարակության բաժանումը կաստաների հին հնդիկների պատկերացումներն էին հասարակական կառուցվածքի մասին, որն այսօր էլ պահպանվում է Հնդկաստանում: Այն անձի բավականին հետաքրքիր տիպաբանություն է: Բայց ակտուա՞լ է արդյոք սա  ժամանակակից հասարակության համար, հնարավո՞ր է, որ այս թեորիայի ըմբռնումն օգնի մարդուն հասկանալ, թե կյանքում ինչ ուղի ավելի լավ կլինի ընտրել և ում հետ ամուսնանալ: Փորձենք հասկանալ… 

Ինչպես հայտնի է, Հին Հնդկաստանում գոյություն ուներ հստակ հիերարխիա, որը ենթադրում էր հասարակության մեջ չորս դասակարգերի (վարնաների) առկայություն.
1. «Բրահմաններ». ամենաբարձր կաստան, որին պատկանում էին կրոնական, գիտական և դասախոսական գործունեությամբ զբաղվող մարդիկ:
2. «Քշատրիներ». այս դասակարգին էին պատկանում կառավարիչներն ու զինվորականները:
3. «Վայշիներ». այդ դասակարգն իր մեջ ներառում էր առևտրականներին և վաշխառուներին:
4. «Շուդրաներ». ձեռքի աշխատանք կատարող մարդկանց դասակարգ:
Ինչպես նաև գոյություն ուներ «անձեռնամխելիների» դասակարգ, որին պատկանում էին բոլոր նրանք, ովքեր չեն մտել վերոնշյալներից մեկի մեջ: 

Այն ժամանակվա օրենքներով որևէ կաստայի պատկանելիությունը փոխանցվում էր ժառանգաբար: Ամուսնությունները հիմնականում կնքվում էին մեկ կաստայի ներկայացուցիչների միջև, բայց թույլատրվում էր նաև ամուսնություն հարևան ցածր կաստային պատկանողի հետ, օրինակ` «Բրահմանը» «Քշատրիի»: Բայց այս դեպքում «Բրահմանը» պետք է լքեր իր կաստան և ամբողջ կյանքում լիներ «Քշատրի»: Ամուսնությունը «Բրահմանի» և «Վայշիի» կամ «Շուդրայի» միջև չէր թույլատրվում, քանի որ նրանց միջև մեծ տարածություն կա: Ահա, հակիրճ, այսպիսին էր Հնդկաստանի հասարակական կառուցվածքը:
Հիմնվելով սրա վրա` կարելի է առաջ քաշել թեորիա, ըստ որի բոլոր մարդիկ, համապատասխան իրենց բնատուր կարողությունների և տաղանդների, բաժանվում են 4 տիպի: 
Եթե ժամանակակից լեզվով ասենք, ապա «Բրահմաններն» այն մարդիկ են, ովքեր օժտված են հարուստ հոգևոր աշխարհով և բարձր ինտելեկտով: Նրանց հրապուրում են բարձր մատերիաները, բարոյականության, դաստիարակության հարցերը, գիտական հետազոտությունները, ստեղծագործական կյանքը: Իրենց ծնվելու պահից իսկ նրանց մեջ առկա են բարոյական բարձր արժեքներն ու ազնվազարմությունը: Այս դասակարգում են կրոնական գործիքչները, ուսուցիչները, գիտնականները, բայց վերջիններից նրանք, ովքեր հետևում են իրենց կոչմանը, այլ ոչ թե այդպիսին են ուղղակի իրենց կարգավիճակով: «Բրահմանները» կարող են ժամանակավոր կատարել կառավարչի գործառույթներ, լինել բիզնեսմեններ, ինչպես նաև կատարել ձեռքի աշխատանք: Բայց նրանք երբեք չեն ընտրի` որպես իրենց կյանքի գործ վերևում թվարկվածները, քանի որ նրանց հոգին թռչում է վեր` դեպի տիեզերք, հեռու առօրյա իրարանցումից: Ժամանակակից աշխարհում «Բրահմաններին» դժվարությամբ է հաջողվում հետևել իրենց կոչմանը: Հաճախ նրանց աշխատանքը չեն նկատում և չեն գնահատում: Դրա համար էլ երբեմն նրանք ստիպված են զբաղվել «Քշատրիին» կամ «Վայշիին» բնորոշ աշխատանքով, որպեսզի ապրելու գումար հայթհայթեն: Գնալով այդ քայլին` նրանք իրենց զգում են չինքնադրսևորված և դժբախտ:

Ժամանակակից «Քշատրիները» բնածին մենեջերներ են, ովքեր կարողանում են համակարգեր կառուցել և հետևել այնտեղ տիրող կարգուկանոնին: Նրանք լինում են լավ ղեկավարներ, ադմինիստրատորներ, հրամանատարներ: Նրանց արժեքային համակարգում մարդիկ միշտ փողից բարձր են կանգնած: Նրանք շատ նվիրված են իրենց թմին և հոգ են տանում նրա մասին: Սրանց նույնպես դժվար է ինքնադրսևորվել մեր աշխարհում, քանի որ նրանք սկզբունքային են ու չեն վաճառվում:

«Վայշին», չնայած, որ զբաղեցնում է երրորդ տեղը հիերարխիայում, կառավարում է ժամանակակից աշխարհը: Այս դասակարգից են բիզնեսմեններն ու բանկիրները: Քանի որ նարնց արժեհամակարգում նյութական արժեքները զբաղեցնում են առաջնային տեղ, նրանք տեսնում են միայն այն, թե որտեղ և ինչպես կարելի է շահույթ ստանալ: Նրանք շփվող են, հեշտությամբ կապեր են հաստատում, կարող են վաճառել ինչ ասես և ում ասես: Սովորաբար ամեն ինչ չափում են փողով: Մարդու արժեքը որոշում է նրա եկամուտը: Կյանքի նպատակը հաճախ լինում է միայն հարստության դիզումը: Նրանց դժվար է հասկանալ «Բրահմաններին» ու «Քշատրիներին», դրա համար էլ վերջիններին հաճախ վերաբերվում են քամահրանքով:

«Շուդրաներ» կարելի է համարել այն մարդկանց, ովքեր սիրում են ձեռքի աշխատանք կատարել, և այն նրանց չի թվում ձանձրալի կամ ահավոր դժվար: Նրանք կարողանում են գեղեցիկ իրեր պատրաստել իրենց ձեռքերով, սիրում են զբաղվել գյուղատնտեսությամբ: Այս ամենը նրանց իրական հաճույք է պատճառում: Նրանք պարզ են, պարտաճանաչ, ավելորդ հարցեր չեն տալիս: Սովորաբար աշխատում են «Վայշիների» մոտ: Նրանց դժվար է շփվել «Բրահմանների» հետ. վերջինները նրանց թվում են չափից շատ խելացի ու ալարկոտ:

Այսպես կոչված «անձեռնամխելիները» մարդիկ են, ովքեր չեն գտել իրենց տեղը արևի տակ ու հայտնվել են հասարակության ամենացածր շերտերում. անտուններ, հարբերցողներ, թմրամոլներ: Ինչ-որ բան նրանց դուրս է նետել կյանքի գծերից, և նրանք այդպես էլ չեն կարողացել ուժ գտնել կանգնելու: Հասարակությունը չի ընդունում նրանց և աշխատում է խուսափել նրանց հետ շփվելուց:

Փորձեք պարզել` որ կաստային եք պատկանում դուք: Համապատասխանո՞ւմ է արդյոք Ձեր աշխատանքը այն կարողություններին, որոնք դրված են ձեր մեջ: Համապատասխանո՞ւմ է Ձեզ Ձեր ընտրյալը: Համաձայն այս թեորիայի, երջանիկ ամուսնություն ունենալու համար անհարժեշտ է, որ մարդն ընտրի այնպիսի մեկին, ով կլինի իր «կաստայից»: Տղամարդկանց համար կարող է բացառություն լինել. նրանք կարող են ընտրել մեկին հարևան ցածր «կաստայից», այդպիսի միությունը նույնպես ներդաշնակ կլինի: Այս պնդումը բավականին օբյեկտիվ է, քանի որ արժեքների, գերակայությունների, նպատակների, սիրած զբաղմունքների ընդհանրությունը միավորում է և նպաստում զուգընկերոջը խորությամբ ըմբռնելուն: 

Այսպիսով, կարելի է հանգել այն եզրակացությանը, որ բաժանումը կաստաների բավականին տրամաբանական է, քանի որ յուրաքանչյուրը ծնվում է արդեն որոշակի հակվածությամբ դեպի այս կամ այն կարողություններն ու տաղանդները: Պարզելով, թե ո՞ր դասին եք  պատկանում Դուք, կարող եք ուղղել Ձեր ուժերը պետքական ուղղությամբ, ինչպես նաև ավելի հեշտ կլինի ճիշտ զուգընկեր գտնել: 
Կարևոր է հասկանալ նաև, որ կաստաներից յուրաքանչյուրն ունի իր ծանրակշիռ դերը, առանց որի հասարակությունը չի կարողանա լիարժեք գործել: Դրա համար այս ամենը այն մասին չէր, թե ով է լավը, ով` վատը: Այս ամենը այն մասին էր, որ մենք տարբեր ենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել