Panorama.am-ը գրում է․

Աշխարհում առաջին անգամ Իսրայելի իշխանությունները հաստատել են 40-50 տարեկան մարդկանց համար COVID-19-ի դեմ պատվաստանյութերի երրորդ դեղաչափը տալու որոշումը: «Associated Press»-ի տարածած լուրը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:

Օգոստոսի սկզբին Իսրայելի իշխանությունները թույլատրել էին նաև պատվաստանյութերի երրորդ չափաբաժինը տալ 50-60 տարեկան բնակիչներին:

Իսրայելի վարչապետ՝ 49-ամյա Նաֆթալի Բենեթը ուրբաթ օրը ստացել է COVID-19 պատվաստանյութի իր երրորդ դեղաչափը:

«Եթե մենք դա անենք և պատվաստանյութերի երրորդ դոզան ստանանք, մենք կկարողանանք դադարեցնել չորրորդ լոգդաունը»,-պատվաստվելուց առաջ հնչեցված վարչապետի խոսքերը մեջբերում է «Jerusalem Post»-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել