«Թավշյա հեղափոխություն» ինքնահռչակված երևույթի արդյունքում մենք, որպես ժողովուրդ, հնարավորություն ունեցանք նորից ու կրկին ճանաչել ինքներս մեզ... Մեզ հաջողվեց պարզել, թե մեր շարքերում ինչպիսի իրական հարաբերակցություն ունեն տարիներ շարունակ կողք-կողքի ապրող հայրենասերն ու դավաճանը, ազգայնականն ու օտարամոլը, ստեղծողն ու քանդողը և, վերջապես՝ մտածողն ու չմտածողը... Մենք նորից համոզվեցինք, որ ազգովի գտնվում ենք այն նույն ընթացքի մեջ, որից դասեր քաղելու փոխարեն, գերադասում ենք անտեսել այն ամեն կարևորը, ինչի արդյունքում շարունակ կորցրել և կորցնում ենք...
Հ.գ.- Հետաքրքիր ժողովուրդ ենք չէ՞, որ հիմնովին քանդվածը վերաստեղծելով, նորից գայթակղվում ենք ստեղծածը քանդելու համառ ցանկությամբ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել