Մարդկության պատմության մեջ խոսակցական լեզուները զարգացում են ապրել, փոփոխվել, տարբեր դրսևորումներ ստացել, փոխառումներ կատարել մյուս լեզուներից կամ էլ ընդհանրապես չեն պահպանվել: Մինչ այժմ էլ լեզուները շարունակում են տարբեր պատճառներով փոփոխության ենթարկվել: Իսկ այս հոդվածում առանձնացված ենք մեր ժամանակներում ամենաշատ օգտագործվող 10 լեզուները:
10.Գերմաներեն (գրեթե 90 միլիոն մարդ)

Գերմաներենը հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտյան գերմանական ենթաճյուղին է պատկանում, ինչպես և անգլերենը: Գերմաներեն հիմնականում խոսում են Գերմանիայում, որտեղ այն պաշտոնապես համարվում է մայրենի լեզու: Այն նաև համարվում է Ավստրիայի, Լիխտենշտեյնի, Լուքսեմբուրգի պաշտոնական լեզուն, ինչպես նաև Բելգիայում հոլանդերենի և ֆրանսերենի հետ և Շվեյցարիայում ֆրանսերենի, իտալերենի և ռոմանշի հետ համարվում է պետական լեզու: Մի քանի այլ երկրներում էլ այն համարվում է ազգային փոքրամասնությունների համար ընդունված լեզու, ինչպես օրինակ` Դանիայում, Հունգարիայում, Չեխիայում, Լեհաստանում:
Գերմաներենում հաճախակի օգտագործվող բառերն են` Guten tag (բարի օր), Sprechen sie Deutsch? (խոսո՞ւմ եք գերմաներեն), auf wiedersehen (ցտեսություն):
9.Ճապոներեն (132 միլիոն մարդ)

Ճապոներենը ճապոնական լեզուների ընտանիքին է պատկանում, որը նաև ներառում է Օկինավա կղզում օգտագործվող ռյուկյուանը: Ճապոներենը որպես պաշտոնական մայրենի լեզու օգտագործվում է Ճապոնիայում, ինչպես նաև Պալաույում և ճապոներենը նաև օգտագործվում է Կորեայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում:
Հաճախակի օգտագործվող բառերն են` konichiwa (բարև), arigato (շնորհակալություն) sayonara (հաջողություն):
8.Ռուսերեն (144 միլիոն մարդ)

Ռուսերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան սլավոնական ենթաճյուղին է պատկանում: Այս լեզվաընտանիքին են պատկանում նաև ուկրաիներենը, բելառուսերենը և այլն: Ռուսերենի այբուբենը կիրիլյանն է: Այս լեզուն Ռուսաստանի պաշտոնական լեզուն է, սակայն ռուսերեն խոսում են նաև Բելառուսիայում, Ուկրաինայում և Ղազախստանում:
Հաճախակի օգտագործվող բառերն են` здраствствуйте (բարև), спасибо (շնորհակալություն), до свидания (մինչ հանդիպում):
7.Պորտուգալերեն (178 միլիոն մարդ)

Պորտուգալերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական լեզվաընտանիքին: Ինչպես և մնացած ռոմանական լեզուները, պորտուգալերենը նույնպես ծագել է լատիներենից: Այն համարվում է Բրազիլիայի և Պորտուգալիայի պետական լեզուն, որտեղ էլ բնակվում են որպես մայրենի լեզու պորտուգալերենն օգտագործողների մեծամասնությունը: Բացի այդ լեզուն պետական է համարվում նաև Անգոլայում, Կաբո Վերդեյում, Մոզամբիկում և Սան Տոմեյում: Լեզուն նաև որպես պարտադիր ներգրավված է Ուրուգվայի և Արգենտինայի դպրոցական ծրագրում: Այս լեզուն աշխարհում ամենաուսումնասիրվող լեզուների 4-րդ տեղն է զբաղեցնում 30 միլիոն սովորողների թվով:
Հաճախակի օգտագործվող բառերն են` Bom dia (բարի օր), Como está? (ինչպես եք) Não (ոչ):
6.Բենգալերեն (181 միլիոն մարդ)

Բենգալերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդարիական ճյուղին, ինչպես հինդին, փենջաբերենը և ուրդուն: Լեզուն օգտագործողների հիմնական մասը բնակվում է Բանգլադեշում, որտեղ այն ընդունված է որպես պետական լեզու: Լեզուն օգտագործվում է նաև Տրիպոուրայում, Ասամում ինչպես նաև Եվրոպայում, ԱՄՆ-ում և նույնիսկ Սաուդյան Արաբիայում: Բենգալերենը բենգալական գրերով է գրվում, որը ծագում է սանսկրիտից և հինդիից:
Հաճախակի օգտագործվող բառերն են` Nômoshkar (բարև), Apnar nam ki? (ինչպե՞ս է ձեր անունը), Ektu (խնդրում եմ):
5.Արաբերեն (221 միլիոն մարդ)

Արաբերենը պատկանում է աֆրասիական լեզուների ընտանիքի սեմական լեզվախմբին։ Արաբերենը հիմնականում օգտագործվում է Կենտրոնական Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Այն հանդիսանում է 26 երկրների պաշտոնական, պետական լեզու: Եբրայերենի հետ միասին այն Իսրայելում ընդունված է որպես պաշտոնական լեզու, իսկ Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի բնակչության մի ստվար զանգված խոսում է արաբերենով:
Հաճախակի օգտագործվող բառերն են` as-salaamu ‘alaikum (խաղաղություն լինի ձեզ հետ (բարևելու պաշտոնական ձև), Naam (այո), ismaHli (ներողություն):
4.Հինդի-ուրդու (ընդամենը 242 միլիոն մարդ)

Ինչպես և բենգալերենը, հինդի-ուրդուն նույնպես պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդարիական ճյուղին: Լեզուն բազմակենտրոն է և պաշտոնական երկու ձև ունի` ստանդարտ հինդի և ստանդարտ ուրդու: Հինդին Հնդկաստանի պետական լեզուն է, ուրդուն` Պակիստանի: Ուրդու և հինդի լեզուներով են խոսում նաև Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա գաղթած հնդիկ և պակիստանցի մեծաքանակ բնակիչները: Լեզուները գրվում են թե՛ հնդկական այբուբենով և թե՛ արաբական:
3.Անգլերեն (328 միլիոն մարդ)

Անգլերենը պատկանում է հնդեվրոպական լեզուների ընտանիքի արևմտագերմանական լեզվախմբին։ Այն ծագել է անգլոսաքսոներենից կամ հին անգլերենից: Բազմաթիվ բառեր էլ փոխառվել են լատիներենից, վրանսերենից Անգլիայի վրա նորմանական հարձակումների հետևանքով: Եվ չնայած լեզուն կազմավորվել է բրիտանական կզիներում, այնուամենայնիվ լեզուն ավելի շատ մարդիկ են օգտագործում ԱՄՆ-ում, որտեղ անգլախոս բնակչությունը կազմում է 309 միլիոն մարդ: Անգլերենը 53 երկրի պետական լեզու է` ներառյալ Իռլանդիան, Կանադան, Հարավային Աֆրիկան, Ջամայկան և Նոր Զելանդիան, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Միացյալ Թագավորության: Անգլերենն օգտագործվում է նաև աֆրիկյան տարբեր պետություններում ու Օկենիայի երկրներում և Հնդկաստանում: Անգլերենը նաև համարվում է որոշ միջազգային կազմակերպությունների պաշտոնական լեզուն, ինչպես օրինակ ՄԱԿ, ՆԱՏՕ, Եվրոպական Միություն:
2.Իսպաներեն (328 միլիոն մարդ)

Իսպաներենը հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտա-իտալական ճյուղին պատկանող լեզու է, որը մոտ է պորտուգալերենին: Իսպաներենը 20 պետությունների պաշտոնական լեզուն է և Լատինական Ամերիկայի գրեթե բոլոր պետությունների պետական լեզուն: Բացի այդ բազմաթիվ իսպանախոսներ արտագաղթել են ԱՄՆ, որտեղ էլ լեզուն բավականին շատ է օգտագործվում: Իսպաներենը 6 պետական լեզուներից մեկն է հանդիսանում ԱՄՆ-ում:
Հաճախակի օգտագործվող բառերն են` hola (բարև), Que pase un buen día (Հաճելի օր եմ մաղթում), ¿Cómo te llamas? (ի՞նչ է ձեր անունը):
1.Մանդարին (845 միլիոն մարդ)

Մանդարինը բոլորի կողմից լավ հայտնի չինարենն է, սակայն իրականում հանդիսանում է չինարենի բազմաթիվ լեզուներից մեկը` խիանգի, կատոնեսեյի հետ միասին: Լեզուն պատկանում է չին-տիբեթական լեզվաընտանիքին: Մանդարինը չինական լեզուներից ամենատարածվածն է և Չինաստանի և Թայվանի պետական լեզուն է: Այն նաև հանդիսանում է Սինգապուրի 4 պետական լեզուներից մեկը: Բացի այդ Չինաստանից և Թայվանից արտագաղթած բազմաթիվ մանդարինախոսներ լեզուն տարածել են նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում: Մանդարինը ունի երկու գրելաձև` ավանդական չինական և հեշտացված չինական:
Հաճախակի օգտագործվող բառերն են` N? h?o! (բարև), W? míngzi jiào…(իմ անունը … է) Hu?nyíng! (խնդրեմ):



