Tert.am-ը գրում է.
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն չունի այն մասին, որ Վրաստանի Ուռեկի մերձափնյա բնակավայրում հորդառատ անձրևների և սողանքի հետևանքով խոշոր վնասներ են եղել, խաթարվել է երթևեկությունը և զբոսաշրջիկները շտապում են հեռանալ այնտեղից:
Նախարարության հերթապահ մասից Tert.am-ին տեղեկացրին, որ իրենք կապ ունեն վրացի գործընկերների հետ և իրենց ոչ մի բան չեն ասել:
Վրաստանում ՀՀ արտակարգ և Լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյան Tert.am–ին ասաց, որ արտակարգ ոչ մի դեպք ՀՀ քաղաքացիների հետ կապված այս պահին գրանցված չկա:
Նշենք, որ, ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայնը», օգոստոսի 18-ին Ուռեկիում տեղացած հորդառատ անձրևները ենթակառուցվածքներին խոշոր վնաս են հասցրել: Հանգստավայրի հարակից շրջաններից մեկի ճանապարհին սողանք է եղել և կասեցվել է ավտոմոբիլային երթևեկությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ