Armsport.am-ը գրում է․
Հարձակվող Թեմի Աբրահամը «Չելսիից» տեղափոխվել է «Ռոմա», հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը:
23-ամյա անգլիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: Տրանսֆերը կարժենա իտալական ակումբին 40 միլիոն եվրո:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն 2023 թվականից լոնդոնյան թիմը իրավունք կունենա հետ գնել Աբրահամին 80 միլիոն եվրոյով:
Նախորդ մրցաշրջանում Աբրահամը «Չելսիի» կազմում անցկացրել է 22 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ:
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/300438/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել