Գիշերն առաջխաղացման փորձ էր եղել Սյունիքում, առավոտյան զոհ ունեցանք Արարատում, նոր էլ Գեղարքունիքում։ Անգամ տեղեկություններ կան, որ Կութ գյուղի վրա են կրակում...
Ու դեռ շատերը կարծում են, թե Հայաստանն էր Արցախը պահում։ Չէ, այդ Արցախն էր Հայաստան պահում։ Թշնամու հարվածներն իր վրա վերցնելով։
Հայաստանում շատերը երազում էին Արցախից ազատվել։
Շատերն իրենց ճղում էին թե իրենց տղաները չպետք է ծառայեն Արցախում(չնայած իրենց երեխաները չէին էլ ծառայելու, որովհետև կամ իրենք տղա չունեին, կամ տղա էին ծնվել, բայց տղա չէին դարձել)։
Շատերն ամեմ ինչ անում էին Արցախն ու արցախցուն վարկաբեկելու համար։
Արդյունքում ունենք այն, ինչ ունեք։
Թշնամուն սկուտեղի վրա հանձնած Արցախի 75%,
Այլ տարածաշրջաններ տեղափոխված մարտական գործողություններ, լարվածություն և զոհեր...
Պետք չի Աստծուց խնդրել, որ մեզ խնայի։
Մենք ենք այս ճակատագիրն ընտրել, մեզանից ոչ յուրաքանչյուրը, բայց շատերը... ցավոք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել