3D տպագրությունը նոր մակարդակ տեղափոխելու համար մեղվապահ Ռոբին Տեոնը և Էբելինգ խումբը նախաձեռնեցին «3B Printing Project» համարձակ նախագիծը: Նրանք հավաքեցին 80,000 մեղուների, որպեսզի մեղրամոմից ստեղծեն շիշ և տղամարդու կիսնադրի: Քանի որ մեղուները սկսում են կառուցել կենտրոնից, խումբը ստիպված էր կառուցել հիմքը, որն էլ մեղուները կպատեին մեղրամոմով, և դրսից պատել թափանցիկ պլաստիկով, որտեղ մեղուները կարող են հրաշքներ գործել: Մի քանի մեղվաընտանիք պետք եղավ, որպեսզի նախագիծը իրականություն դառնա, և 6 շաբաթ հետո «Բնության 3D տպիչները» ստեղծեցին տպավորիչ արվեստի գործերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել