Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

5.  Աքեմենյան կայսրություն (Մ.թ.ա. 550-330)

achaemenid-empire

Սա պատմության ամենամեծ կայսրությունն է: Այն հիմնադրվել է Կյուրոս Մեծի կողմից և հայտնի է իբրև Հունաստանի հիմնական ոսոխը հունական-պարսկական պատերազմների ընթացքում: Այն ազատ էր արձակում հրեա ստրուկներին բաբելոնյան գերությունից: Որոշ ժամանակ այս կայսրությունը բարգավաճում էր, սակայն Մ.թ.ա. 4-րդ դարում Ալեքսանդր Մեծը նվաճեց այն: Նրա մահից հետո կայսրությունը տարրալուծվեց տարբեր մասերի, և դրա տարածքներից շատերը անկախություն ձեռք բերեցին: 

4.  Օսմանյան կայսրություն (1299-1922)

ottoman-empire

 

Օսմանյան կայսրությունը պատմության ամենամեծ և ամենաերկար պատմությունն ունեցող կայսրություններից է: 16-րդ դարը Օսմանյան կայսրության ծաղկման շրջանն էր: Այս ժամանակահատվածում այն տարածվում էր Հռոմեական կայսրությունից մինչև Պարսից ծոց և Կասպից ծովից մինչև ժամանակակից Ալժիր` որոշակի վերահսկողություն իրականացնելով Հարավային Եվրոպայի որոշ մասի, Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի նկատմամբ: 17-րդ դարի սկզբներին այն ուներ 32 նահանգներ և բազում վասալական պետություններ: 19-րդ դարում էթնիկական և կրոնական սրումների, ինչպես նաև այլ ուժերի հետ մրցակցության հետևանքով այն սկսեց անկում ապրել:

 

 

 

 

 

 

 

3.  Մոնղոլական կայսրություն (1206-1368)

mongol-empire

Մոնղոլական կայսրության տիրապետությունը տևեց 162 տարի: Այն բավականին արագ հզորացավ: Հիմնադրվեց Չինգիզ Խանի ղեկավարության օրոք (1163-1227) և 17 տարվա ընթացքում ընդլայնեց իր տարածքները` ձգվելով Արևելյան Եվրոպայից մինչև Ճապոնական ծովը: Իր ծաղկման շրջանում այս կայսրության բնակչությունը հասնում էր 100 միլիոնի: Այն ավելի ընդարձակ կլիներ և ավելի երկար կանգուն կմնար, եթե հաջողվեր գրավել Ճապոնիան, սակայն ցունամիների պատճառով Քուբլայ Խանի այս պլանները այդպես էլ չիրականացան: 14-րդ դարի կեսերին կայսրության ներսում քաղաքական անկայուն իրավիճակ էր տիրում, ինչի հետևանքով էլ այն աստիճանաբար փլուզվեց:

2. Բրիտանական կայսրություն (1603-1997)

british-empire

Այս կայսրությունն ունի ընդամենը 400 տարվա պատմություն: Իր ծաղկման շրջանում (1922 թ.) Բրիտանական կայսրությունը իշխում էր ավելի քան կես միլիարդ բնակչության վրա: Այն ձգվում էր ավելի քան 13 մլն. քառակուսի մղոն տարածության վրա, գաղութներ ուներ աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներում:

Երկու համաշխարհային պատերազմների արդյունքում Անգլիայի ֆինանսական միջոցները հատման եզրին էին, և այն այլևս չէր կարող իրեն թույլ տալ կայսրություն պահել: Դեռևս 1947 թ.-ին, երբ Բրիտանիան կորցրեց Հնդկաստանի հանդեպ ունեցած իշխանությունը, արդեն իսկ պարզ էր, որ կայսրության անկումը մոտ է: Կայսրության ամենամեծ նվաճումներից մեկը Ջիբրալթարի նեղուցն է:

1.  Հռոմեական կայսրություն (Մ.թ.ա.27-1453)

roman-empire

Այս կայսրությունը հիմնադրվել է Մ.թ.ա. 27 թ.-ին և կանգուն է եղել ավելի քան 1500 տարի: Հռոմի հանրապետությունը 500 տարվա պատմություն ունի: Պատմաբանները մատնանշում են մի շարք իրադարձություններ, որոնց հետևանքով անցում է կատարվել հանրապետությունից կայսրության: Այդ իրադարձություններից են Հուլիոս Կեսարի հռչակումը որպես ցմահ դիկտատոր մ.թ.ա. 44 թ.-ին, Ակտիումի ճակատամարտը և Սենատի կողմից Գայոս Օկտավիանոսին պատվավոր «Օգոստոս» կոչման շնորհումը (Մ.թ.ա. 27թ.): Բավականին երկար ժամանակ Հռոմեական կայսրությունն անսասան էր, սակայն հետագայում այն սկսեց աստիճանաբար թուլանալ: Օսմանյան թուրքերը Մահմեդ 2–րդի իշխանության օրոք` 1453 թ.-ին, հարձակվեցին մայրաքաղաք Կոստանդնուպոլսի վրա: Այդ ժամանակ կայսրությունն արդեն իսկ ջլատված էր, և այս հարձակումը վերջին հարվածը եղավ, որից երբեմնի հզոր կայսրությունը տապալվեց:    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել