Panorama.am-ը գրում է.
Օրերս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի անձնական էլ. փոստի հասցեին անանուն նամակ էր ստացվել, որում նամակագիրը տեղեկացնում էր, որ Վանաձորի ոստիկանության Բազումի բաժնում, (որը նոր է ձևավորվում և որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ) ստորադաս աշխատակիցների հանդեպ ավելի բարձրաստիճան անձնակազմի կողմից իրականացվում են ճնշումներ: Այդ մասին տեղեկացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակից: Աշխատակիցները պարտադրված իրենց անձնական միջոցներից գնում են իրենց աշխատասենյակների եվրոլուսամուտները, բացի այդ դեռևս շինարարական աշխատանքները չավարտված յուրաքանչյուր անձից պահանջում են վճարել 100 ԱՄՆ դոլլար՝ աշխատասենյակի նորոգման համար:
Նամակագիրը գրել է, որ շատ ոստիկաններ, գտնվելով սոցիալապես անապահով վիճակում վարկ վերցնելով և տարբեր անձանացից գումար խնդրելով տալիս են պահանջված գումարները, որպեսզի չզրկվեն աշխատանքից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ