Starnews.am-ը գրում է.

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հաղորդավար Հրաչ Մուրադյանը հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել, որում նա կնոջ հետ է:

Տպավորություն էր,  որ Հրաչն արդեն պետք է որ հայր դարձած լիներ, սակայն հաղորդավարն էլ հասկացավ, որ Լիլիթ Հովհաննիսյանից եւ Վաչե Ամարյանից պակաս չէ, եւ նրանց նման պետք է ծնող դառնալու թեման շոուի վերածի:

Դժվար է ասել՝ Հրաչի դուստրը ծնվե՞լ է, թե՞ ոչ, սակայն հաղորդավարը տեսաուղերձով է հանդես եկել՝ նշելով, որ ինքը եւ կինը 3 անուն էին մտածել իրենց դստեր համար, սակայն մեկ անունից հրաժարվել են, հիմա խնդրում են, որ հետեւորդներն օգնեն եւ անուններ առաջարկեն:

Ի դեպ, Հրաչը նաեւ հավելել էր, որ շատերի կարծիքով իրենք տղան են ունենալու, սակայն ինքը վստահ է, որ աղջիկ է ծնվելու:

Հիշեցնենք, որ նախքան Հրաչը, հետեւորդների քվեարկության միջոցով  Վաչե Ամարյանն էր նորածին դստեր համար անուն ընտրել, իսկ Լիլիթ Հովհաննիսյանն էլ բազմասերիանոց սերիալ էր ցուցադրել նախքան երեխայի սեռն էր հայտնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել