Դերասանուհի Հոլի Բերին, ով այս ընթացքում մասնակցում է «Կապտուկների մեջ» (Bruised) ֆիլմի նկարահանումներին, տեղափոխվել է հիվանդանոց։
New York Post-ը հայտնում է, որ դերասանուհին նկարահանման ընթացքում կողոսկրերի կոտրվածք է ստացել ու շտապ հոսպիտալացվել է։
Աղբյուրը նաև հայտնում է, որ չնայած իր վիճակին, դերասանուհին սկզբում հրաժարվել է լքել նկարահանման հրապարակը և շարունակել է աշխատել:
Հիշեցնենք, որ Հոլի Բերին իր ռեժիսորական դեբյուտը կատարում է «Կապտուկների մեջ» նախագծում և նաև գլխավոր դերն է կատարում: Ֆիլմի պրեմիերան կայանալու է Netflix-ում 2021 թվականի նոյեմբերի 24-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել