Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույցի դուրս եկած երիտասարդներից Վահագն Մինասյանը համարում է, որ հովանոց տեղադրելու մտքից հրաժարվելը չի նշանակում, որ իրենք ենթարկվում են անհիմն որոշումների կամ հանձնվում են:

«Այդպես չէ, մենք հստակ հայտարարեցինք, որ մեր նպատակն էր ցույց տալ քաղաքապետարանի իրական դեմքը, մենք կարող ենք այնպես հովանոցը տեղադրել, որը չխանգարի այլոց ազատ տեղաշարժի իրավունքը, բայց մենք որոշեցինք օգտվել քաղաքապետարանի նշած այլ հնարավորությունից և շարունակել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։


Հիշեցնենք, որ ակտիվիստները պահանջում են տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները։ Ըստ ԶԼՄ-ներով տարածված տեսանյութի՝ Հենրիկ Նավասարդյանը հայհոյել էր լրագրողին, իսկ Միսակ Համբարձումյանը, ըստ ակտիվիստների՝ խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ է հրահրել, չարաշահել է իր լիազորություններն ու քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր և հանցավոր վարքագիծ է դրսևորել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել