Shamshyan.com-ը գրում է.

Արդեն 3 ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկով ժամանած հրշեջ-փրկարարները պայքարում են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում ԽՍՀՄ տարիներին կառուցված, այս պահին չգործող, Ստեփան Շահումյանի անվան «Կաշվի միավորում» արտադրական ընկերության տարածքում կաշվի և անհայտ ծագմամբ նյութի թափոնների մոտ 100 ք/մ տարածքում առաջացած խոշոր հրդեհի դեմ, հայտնում է Shamshyan.com–ը։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են այդ ընկերության աշխատակիցները։

Այս պահին հրշեջներին հաջողվել է կրակի տարածումը կանխել, սակայն աշխատանքները որոշ ժամանակ կշարունակվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել