1in.am-ը գրում է.

Ստամբուլի հյուրանոցներից մեկը, որտեղ 7 նոր «օրենքով գողերի» թագադրումից հետո հանգստանում էին Դեդ Հասանի կլանի ներկայացուցիչները, ներխուժել է հեղինակավոր վրացիների պատվիրակությունը, որի կազմում եղել են Վաժան, Կոկան, Ռեզո Լորտկիպանիձեն, Գոգիտան, Ռամազ Ջինչարաձեն, Իրակլի Գուտան, Կախա Պարպալիան և այլք: Այդ պահին հյուրանոցում մնացող «օրենքով գողերի» մի մասը դեռևս համարներում էին, իսկ մի մասը փոքր խմբերով արդեն տեղավորվել էին սրճարանի սեղանների շուրջ՝ հայտնում է mzk1.ru-ն: 

http://www.mzk1.ru/wp-content/uploads/2012/10/vorvzakone11.jpg

Սեղաններից մեկի վրա, որի շուրջ տեղավորված էին Գելա Կարդավան, Պաատա Մալենկիյը, Ռոլանդ Գեգեչկորին, Մամուկա Չկադուան և Մացիկը, հարձակվել են անկոչ հյուրեր Տախին (Գեորգի Ուգլավա), Ռովշանը, Գուրամը, Էդիկն ու Սերյոգան: Նրանցից յուրաքանչյուրն ասելիք ուներ Գելային, իսկ վերջին երեքը՝ լիարժեք հիմնավորում՝ ավելիի համար:

http://www.mzk1.ru/wp-content/uploads/2013/02/018.jpg

Էդիկն հետաքրքրվել է Գելայից, թե նա այս անգամ ինչ է թողնելու իր իրերից որպես գրավ՝ աննկատ հեռանալու համար: Այնուհետև Տախին միանգամայն լուրջ դիմել է Գելային՝ առաջարկելով նրան ներկաների մոտ կրկնել, թե նրանցից ով է «ոչ գող» կամ «մարդասպան»: Գելան ասել է, որ իրեն ճիշտ չեն հասկացել, և որ ինչ-որ խառնակիչ իրեն գժտեցնում է գողերի հետ:

http://www.mzk1.ru/wp-content/uploads/2013/02/017.jpg

Նա որպես գլխավոր և միակ «խառնակիչ» է ներկայացրել բացակա Միրոնին, որին մեղադրել է ծանր մեղքերի մեջ և նույնիսկ հայտնել, որ նա պետանվտանգության գաղտնի գործակալ է: Այնուհետև իմաստը կորցրած զրույցից գործի են անցել: Գելային ներկաները մեկական հարված են հասցրել՝ սկսած Տախիից: Երբ անցել են Ռովշանին՝ Գելան փախել է: Քրեական հեղինակությունները նրան չեն հետապնդել՝ փոխարենը ծաղրական բացականչություններ են հնչեցրել: Գելայի փախուստից հետո ուշադրության կենտրոնում է հայտնվել Պաատա Տվալչրելիձեն, ում մասնակցությունը Գելայի գործերին շատերի համար տհաճ բացահայտում է դարձել:

Հատկապես դժգոհություն է առաջացրել Պաատայի մասնակցությունը տյումենցի Բաբանի թագադրման գործում: Նա էլ է հայտնվել հարվածների տակ: 

http://www.mzk1.ru/wp-content/uploads/2013/08/16.jpg

Միայն Մամուկային է հաջողվել փախչել: Նրան օգնել են երկար ոտքերը: Ասում են՝ նա վախից ցատկել է այնպիսի բարձր ցանկապատի վրայով, որ նույնիսկ Ելենա Իսինբաևայի գլուխը կպտտվեր:

Էդիկն աթոռը կոտրել է Մացիկի գլխին: Նրան ու Ռոլանդին ամենաուժեղ հարվածներն են հասցվել: Նրանք երկուսն էլ հիվանդանոցում են: Մյուսները՝ Մերաբ Մզերելուան, Զվիադը, Բեսո Կվինիխիձեն և Թիմուր Գուլին, աննշան վնասվածքներ են ստացել: 

http://www.mzk1.ru/wp-content/uploads/2011/09/33718-253x300.jpg

Հակառակ կլանի մրցակիցները թույլ չեն տա Գելա Կարդավային՝ վերականգնվել որպես «դեդականների» առաջնորդ: Ասում են՝ նոր թագադրված 7 գողեր հրաժարվել են իրենց կոչումներից: Այժմ շատ բան է կախված նրանից, թե ինչպես իրենց կդրսևորեն սլավոնացի «դեդականները»: Գելայի լավ ընկեր Վովա Պուխլին արդեն հրաժարվել է 7 գողերի թագադրումից՝ ասելով, որ այնտեղ էր գնացել՝ առանց թագադրման մասին իմանալու, և որ իրեն փաստի առջև են կանգնեցրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել