Tert.am-ը գրում է.
Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը, Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով 16-ամյա Է. Հ.-ին ոստիկանության բաժանմունքում ծեծելու դեպքին, ասաց, որ եթե ապացուցվի, որ երիտասարդին այնտեղ ոստիկանները ծեծի են ենթարկել, ապա գործ կունենանք կոնկրետ հանցագործության հետ։
Նրա խոսքով՝ նման դեպքեր հաճախակի չեն արձանագրվում, իսկ փաստաբաններն, ովքեր առնչվում են նման փաստի հետ, անպայման բարձրաձայնում են:
«Հանրային պաշտպաններից Արթուր Ալիխանյանն իր պաշտպանյալի ծեծված լինելու վերաբերյալ արդեն տեղեկացրել է: Փաստաբանների պալատի և ոստիկանության միջև կնքված հուշագրի շրջանակներում գործող հանձնախմբին ևս արդեն տեղեկացված է այդ մասին»,- նշեց Արա Զոհրաբյանը։
«Եթե ապացուցվի, որ երիտասարդին ծեծի են ենթարկել ոստիկանները կամ ոստիկանը, ապա կարծում եմ մենք գործ կունենանք ոչ միայն կարգապահական պատասխանատվության, այլև կոնկրետ հանցագործության հետ»,– ավելացրեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ