Հոնկա պապի հազարաշեն տունը թիկնած Էր մի ապառաժոտ բլրի։ Թիկունքին գյուղի անտառն Էր հոշի ծառերով։ Թաղվձորի այդ գերդաստանը ծագում Էր խութեցի Հովնանի հռչակավոր տոհմից։ Այդ տան առաջ, ըստ ավանդության, թաղված Էր գյուղի հիմնադիր ռանչպար Հովնանի խոփը և խութեցի շինականները գարնանը վարի գնալիս իրենց լծկանը անպայման քշում Էին այդ տան մոտով, իբրև հարգանք երկրագործ Հովնանին։
Հոնկա պապի տան կրակի մասին հրաշքներ Էին պատմում։ Ասում Էին, որ այդ նահապետական տան առաջին կը– րակը վառել Է խութեցի Հովնանը իր կայծքարի արձակած կայծերով։ Եվ այդ օրվանից այդ կրակը սրբություն Է համարվել ոչ միայն Թաղվձորի, այլև հարևան գյուղերի հայ և քուրդ բնակիչների համար։
Տան ամենատարեց անդամը միշտ ներկա Էր կրակի կողքին, հսկելով որ այդ հուրը անմար մնա։ Հենց որ բարակել էր թե կմարի՝ նա մի շալակ ցախ կամ հսկա կոճղ անտառից բերելով, նետել Էր կրակի մեջ։ Այդպես, տաս տղամարդ կամ տաս կին իրար հաջորդելով, մինչև խոր ծերություն անտառի դանդաղ այրվող կոճղերով հազար տարի անընդհատ անշեջ Էին պահել երկրագործ Հովնանի վառած հուրը։ Այժմ Հոնկա պապի՝ տասնմեկերորդ սպիտակամորուս ծերունու հերթն Էր։
Խութեցիները տարին մի անգամ պարտադիր կերպով փոխում Էին իրենց օջախների կրակը։ Այդ կատարվում Էր ամեն տարի փետրվարի 14-ին։ Այդ օրը ամեն ընտանիք, իր տան առաջ կամ տանիքին, վառում Էր տոնական կրակ — տերնդեզ, և այդ կրակից իր օջախը տանելով՝ փոխում, նորոգում Էր իր օջախի հին կրակը։



