Երեխաներն առանձնանում են իրենց անհագ հետաքրքրասիրությամբ և սովորելու անվերջ ցանկությամբ: Իմ աշխատանքները հիմնականում նորից երեխա դառնալու ցանկությունից են ոգեշնչված: Գիտեմ, որ երբեք այն ամբողջական մանկական անմեղությունն այլևս ձեռք չեմ բերի, սակայն սիրում եմ ստեղծել այնպիսի գործեր, որոնք ինձ կհիշեցնեն այն քաղցր մանկական խոցելիությունը: Երբեմն շրջապատող իրականությունը խանգարում է, սակայն միշտ էլ կա ընտրության հնարավորությունը, որով ինձ թույլ եմ տալիս մոռանալ ամենն ու շարունակել ուսումնասիրել այն, ինչ անհայտ է: Ես ուզում եմ հետաքրքրասեր լինել, ստեղծարար:
ՔարաՍայքսը իսկապես որ շարունակում է ստեղծարար լինել: Նրա վերջին նախագիծը, որի վրա նա դեռ աշխատում է, զվարճալի է, սրամիտ և ստիպում է մեզ ժպտալ: Քարային իր նոր նախագծի միտքը ոգեշնչել է իր քեռին, երբ նա անընդմեջ մեկնաբանում ու քննարկում էր, երբ Քարայի մայրը հագնում էր նրա զգեստները: Այսպես էլ ծնվել է նրա «Մայր + դուստր» լուսանկարչական նախագիծը: Քարան սկսել է լուսանկարել մորն իր հագուստով, որպեսզի սկսի իր «Մայր + դուստր» համեմատական նախագիծը կյանքի կոչել: Այս նախագիծը կարծես մոր և դստեր հարաբերությունների և ֆիզիկական առանձնահատկությունների համեմատության անձնական հետազոտությունը լինի: Անհամբեր սպասում ենք տեսնելու, թե էլ ինչ է մեզ սպասվում:
Լուսանկարները © Carra Sykes