ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտների գիտնականները պնդում են, որ յուրաքանչյուր ծխած ծխախոտ նվազեցնում է կյանքի տևողությունը 5 րոպե 30 վայրկյանով:
«Կանոնավոր ծխելը նվազեցնում է կյանքի տևողությունը 4,7 տարով»,- ասվում է զեկույցում:
Այնուամենայնիվ, գիտնականները զգուշացնում են, որ դրանք հավաստի տվյալներ չեն, և նրանք չափազանց լավատես են:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման պետական կենտրոնի տվյալների համաձայն՝ միջին ծխողը 13-14 տարի ավելի քիչ է ապրում, քան նրանք, ովքեր չունեն ծխելու սովորություն:
Բացի այդ, Օքսֆորդի համալսարանի հետազոտական խմբի ղեկավար Ռիչարդ Պետոյի խոսքով, այն մարդիկ, ովքեր ծխելը թողել են մինչև չափահաս դառնալը, կարող են իրենց կյանքը երկարացնել 10 տարով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել