Եկեք խոստովանենք, որ տիեզերքն իրենից շատ ավելի բարդ ու առեղծվածային տարածություն է ներկայացնոում, քան գիտագեղարվեստական գրականության մեջ երբևէ կարելի է ընթերցել: Այս հոդվածում առանձնացրել ենք այն տասը երկնային մարմինները, որոնց մասին դուք դեռ չգիտեք:

10.Հիպերարագ աստղեր

Shoot 575

Բոլորն են տեղյակ, որ մեզ համար նկատելի ընկնող, շարժվող աստղերն իրենցից ներկայացնում են երկնաքարեր, որոնք անցնում են Երկրի մթնոլորտ: Սակայն ինչպես պարզվում է, շարժվող աստղեր նույնպես գոյություն ունեն և կոչվում են «հիպերարագ աստղեր»: Սրանք իրենցից ներկայացնում են մեծ գազային կրակի գնդեր, որոնք ժամում միլիոնավոր մղոն տարածություն են անցնում տիեզերքում:
Երբ երկուական կամ կրկնակի աստղային համակարգը գալակտիկայի կենտրոնում գտնվող սև խոռոչի կողմից սկսում է ձգվել, աստղերից մեկը կլանվում է դրա կողմից, իսկ մյուսը անջատվում մեծ արագությամբ: Այս աստղերը կարող են մինչև 4 անգամ ավելի մեծ լինել Արեգակից:

9. Դժոխքի մոլորակը

Gliese581C Forest04

Գլիզ 581-ը Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակ է, որն ըստ գիտնականների կարող է պիտանի լինել կյանքի համար, և հետագայում կարող է հնարավոր լինել մարդկանց կողմից դրա գաղութացումը: Մոլորակը պտտվում է Արեգակից մի քանի անգամ փոքր աստղի շուրջ, որի լուսավորությունը Արեգակի լույսի 1.3%-ն է կազմում, և այն ավելի մոտ է գտնվում աստղին, քան Երկիրն Արեգակին: Մոլորակի դիրքն այնպիսին է, որ դրա մի երեսը անընդմեջ ուղղված է աստղին, իսկ մյուսը երբեք չի ուղղվում դեպի այն: Մոլորակի այս առանձնահատկության պատճառով դրա մի հատվածում խիստ տաքության հետևանքով կարելի է ուղղակի հալվել կամ այրվել, իսկ մյուսում սառչել: Այնուամենայնիվ, այս երկու շերտերի սահմանում` փոքր տարածության վրա, տեսականորեն հնարավոր է կյանքի գոյությունը:
Աստղը, որի շուրջ պտտվում է Գլիզ 581-ը, Կարմիր գաճաճ է, և մոլորակի երկինքը դրա լույսից ամբողջովին դժոխային կարմիր գույնով է պատված: Բացի այդ` բույսերի ֆոտոսինթեզն այստեղ պետք է հարմարվի ինֆրակարմիր ռադիացիոն ճառագայթներին, որոնք դրան սև գույն կտան:

8.Կաստորի համակարգ

A-World-With-Twin-Sunrises-2

Կաստորի համակարգը երկվորյակի համաստեղության երկու աստղերից մեկն է, սակայն երևի նկատել եք դրա պայծառությունը: Սա այն պատճառով է, որ աստղը իրականում ոչ թե մեկն է, այլ վեցը, որոնք պտտվում են նույն կենտրոնական զանգվածի շուրջ:
Կաստերի համակարգում երկու աստղային համակարգերը պտտվում են միմյանց շուրջ, երկու պայծառ A տեսակի աստղերն` այդ համակարգի շուրջը, ինչպես նաև 4 M տեսակի կարմիր գաճաճ աստղեր: Այս բոլոր վեց աստղերը միասին արձակում են 52.4 անգամ ավելի լուսավորություն, քան Արեգակը:

7. Տիեզերական ռոմ և ազնվամորի

Sagb

Վերջին մի քանի տարիներին գիտնականները ուսումնասիրում են Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող փոշու ամպը: Այս փոշե ամպը ստացել է Սագիտարիուս Բ-2 անունը և ռոմի ու ազնվամորու հոտ ունի:
Այս գազային ամպը հիմնականում կազմված է էթիլից: Գիտնականները դեռևս չեն կարողանում բացատրություն տալ այս երևույթին ու այս մոլեկուլների առկայությանը:

6.Այրվող սառույցի մոլորակը

Ogle Planet

Հիշո՞ւմ եք ավելի վաղ նշված «դժոխային մոլորակը»: Այս մոլորակը ներկայացնելու համար պետք է տեղափոխվենք նորից նույն գալակտիկա: Այս մոլորակն ամբողջովին սառույցից է և այստեղ ջերմաստիճանը հասնում է մինչև 439 C: Այս մոլորակը Գլիզ 436 b-ն  է, որն իսկական այրվող սառույցի զանգված է: Իսկ սառույցի առկայությունը պայմանավորված է խիստ մեծ քանակությամբ ջրի առկայությամբ: Գրավիտացիոն էներգիան այնքան ուժգին է ձգում այն, որ ջրի մոլեկուլները ամուր պահվում են ու չեն հալվում կամ գոլորշիանում:

5.Ադամանդե մոլորակ

Sig11-013 Med

55 Կանկրի E մոլորակն ամբողջովին ադամանդից է:
Ժամանակին այս մոլորակն իրենից ներկայացրել է կրկնակի աստղային համակարգի աստղ, մինչև որ դրա երկրորդ աստղը չի կլանել սրան: Աստղը սակայն չի կարողացել ներքաշել բնածխային միջուկը,  իսկ աստղի ջերմաստիճանը մակերեսին կազմել է 1648 C աստիճան: Այս պայմաններում էլ բնածուխը փոխակերպվել է ադամանդի:
Մոլորակի մեկ-երրորդ մասը մաքուր ադամանդ է, այն նաև պարունակում է գրաֆիտ և մի քանի այլ սիլիկատներ: Իսկ մոլորակը Երկրից կրկնակի մեծ է իր չափսերով:

4.Հիմիկոյի ամպը

Himiko-Lyman-Alpha-Blob

Եթե գոյություն ունի որևէ տիեզերական օբյեկտ, որը կարող է ցույց տալ վաղեմի գալակտիկաների ծագումը, դա Հիմիկոյի ամպն է: Հիմիկոյի ամպը ամենամեծ օբյեկտն է, որը կարելի է գտնել ամբողջ տիեզերքում, և համարվում է, որ դա առաջացել է Մեծ Պայթյունից 800 միլիոն տարի հետո: Հիմիկոյի գազային ամպը զարմացնում է գիտնականներին իր հսկայական չափերով, որը կազմում է Ծիր Կաթին համաստեղության գրեթե կեսը:

3.Տիեզերքի ամենամեծ ջրային ամբարը

Young-Black-Hole-Quasar 17130 600X450

12 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա է գտնվում տիեզերքի ամենախոշոր ջրային պաշարը: Այն պարունակում է 140 տրիլիոն անգամ ավելի ջուր, քան Երկրի վրայի ամբողջ ջրային պաշարները, և գտնվում է մեծ սև խոռոչի մոտ: Ջուրը ցավոք ինքն իրեն փոխակերպվում է գազային ամպի`կազմելով մի քանի հարյուր լուսավոր տարվա տրամագիծ: Իսկ մեծ սև խոռոչը 20 միլիարդ անգամ ավելի մեծ է Արեգակից և մեծ քանակությամբ էներգիա է կլանում իր մեջ` մոտավորապես 1000 տրիլիոն Արեգակների արտադրած էներգիա:

2.Տիեզերքի ամենաբարձր էլեկտրական լարումը

Image-2

Միայն մի քանի տարի առաջ էր, որ գիտնականները հայտնաբերեցին տիեզերական բարձր էլեկտրական լարումը, որը կազմում է 1.0 × 1018 ամպեր: Ենթադրվում է, որ «կայծակը» հայտվում է գալակտիկայի կենտրոնում գտվող վիթխարի սև խոռոչից: Սև խոռոչի հսկայական մագնիսական դաշտը թույլ է տալիս, որպեսզի այն գազի և փոշու միջով արձակի կայծակը մինչև 150.000 լուսնային տարի հեռավորությամբ: Իսկ մենք կարծում էինք, թե մեր գալակտիկան հսկայական է, այնինչ իրականում այս հսկայական կայծակը կազմում է մեր գալակտիկայի մեկ ու կես չափը:

1. Հսկայական Կասարային Խումբ
 Arti

Նախորդ կետերից մեկում մենք քննարկեցինք այն, որ տիեզերական ամենամեծ օբյեկտը Հայիկոյի ամպն է, որն իր չափսերով կազմում էր գալակտիկայի կեսը: Տիեզերքում գոյություն ունի ևս մեկ հսկայական մարմին, որը կոտրում է արդի աստղագիտության բոլոր պայմանական կանոնները: Այս մարմինը կոչվում է Հսկայական Կասարային Խումբ:
Մեր գալակտիկան` Ծիր Կաթինը, միայն 100,000 լուսնային տարվա մեծություն ունի, սա նշանակում է, որ եթե գալակտիկայի մի ծայրին ինչ-որ բան տեղի ունենա, հարյուր հազարավոր տարիներ կպահանջվեն, որպեսզի հնարավոր լինի տեսնել դրա արդյունքը գալակտիկայի մյուս ծայրին: Այսինքն` եթե մենք ինչ-որ երևույթի ականատես լինենք, ապա դա կնշանակի, որ այն իրականում տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դեռ մարդու օրգանիզմը նոր էր կազմավորվում:
Իսկ հիմա վերցրեք այդ ժամանակահատվածն ու դա բազմապատկեք 40 հազարով: Այո՛, Հսկայական Կասարային Խումբը գտվում է 4 միլիարդ լուսնային տարի տարածության վրա: Իսկ 74 կասարների խումբը կոտրում է ասղաֆիզիկայի ստանդարտ կանոնները, քանի որ տիեզերական կառույցի մաքսիմալ չափը միայն 1.2 միլիարդ լուսային տարվա տարածություն պետք է կազմի: Գիտնականները չգիտեն, թե ինչպես է կազմավորվել այս մարմինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել