Մի դար առաջ երկրները ձգտում էին դառնալ աշխարհի վրա իշխող ուժեր և պատրաստակամ էին կռվել կա՛մ կայսրություն նվաճելու, կա՛մ արդեն իսկ ունեցած կայսրությունը պահպանելու համար: Կայսրություն պահպանելը չափազանց թանկ է նստում: Թերևս հենց այս պատճառով էլ մեր ժամանակներում կայսրություններ չկան: Մինչդեռ ժամանակին դրանք բավականին տարածված էին, և դրանց մի մասը գոյատևել էէ հարյուրավոր և անգամ հազարավոր տարիներ: Այսպիսով, որո՞նք էին ամենակարևոր և ամենամեծ կայսրությունները: Ահա պատմության ամենահզոր կայսրությունների տասնյակը:
10. Մայաների կայսրություն (Ք. ա. 2000 – մ.թ. 1540)

Մայաների կայսրությունը հայտնվել է մեր ցուցակում, քանզի այն բազմադարյա պատմություն ունի: Այս կայսրությունը կանգուն է եղել մոտ 3500 տարի` Հռոմեական կայսրությունից կրկնակի երկար: Առաջին 3000 տարիների մասին այնքան էլ շատ բան հայտնի չէ, սակայն մայաների` 16-րդ դարի շփումները իսպանացիների հետ բավական էին, որպեսզի նրանց մասին մի շարք առասպելներ հյուսվեին: Այսօր մայաներից մեզ հասել են միայն նրանց ազդեցիկ բուրգանման շինությունները և աշխարհի վերջն ավետող օրացույցը:
9. Ֆրանսիական կայսրություն (1534-1962)

Իր ծաղկման գագաթնակետին Ֆրանսիական կայսրությունը մեծությամբ զիջում էր միայն Բրիտանական կայսրությանը: Այս կայսրությունը զբաղեցնում էր երկրագնդի 1/10-ը: Ֆրանսիական կայսրության ազդեցությունն այնքան հզոր էր, որ ֆրանսերենը որոշ ժամանակով դարձավ աշխարհի ամենատարածված լեզուներից մեկը: Ֆրանսիական ճարտարապետութունը, մշակույթն ու խոհանոցը մեծ հռչակ ձեռք բերեցին աշխարհով մեկ: Ցավոք, բոլոր մյուս կայսրությունների նման Ֆրանսիական կայսրությունը ևս անկում ապրեց: Մյուս ազգությունները` հատկապես բրիտանացիները, նվաճեցին նրա տարածքներից շատերը: Այն անցավ նաև երկու համաշխարհային պատերազմների միջով, որոնք ևս թուլացրին այս կայսրությանը: 1962 թ.-ին, երբ Ալժիրին անկախություն շնորհվեց, Ֆրանսիական կայսրությունը վերջնականապես տապալվեց:
8. Իսպանական կայսրություն (1492-1976)

Իսպանական կայսրությունը սկիզբ է առել 15-րդ դարում: Այն իր ենթակայության ներքո գաղութներ և տարածքներ ուներ Եվրոպայում, Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում և Օվկիանիայում: Մի քանի դար շարունակ այն աշխարհի ամենահզոր քաղաքական և տնտեսական ուժերից էր: Հետագայում ֆրանսիացիներն ու բրիտանացիները ջլատեցին այս կայսրությունը, ինչի արդյունքում 19-րդ դարի վերջին այն բավականին թուլացել էր: Իսպանական կայսրության անկումը վրա հասավ 1970-ականներին, երբ այն անկախություն շնորհեց իր վերջին գաղութներին` Աֆրիկային և Հարավային Ամերիկային: Այսպիսով, իսպանական գաղութատիրությունը տևեց շուրջ 600 տարի: Նրա ամենաառանցքային ներդրումներից էին Նոր Աշխարհի բացահայտումը 1942 թ.-ին և քրիստոնեության տարածումը արևելյան երկրներում, ինչը մեծապես ազդեց աշխարհաքաղաքական իրավիճակի վրա:
7. Քինգ դինաստիան (1644-1912)

Սա Չինաստանի վերջին դինաստիան էր: Այս դինաստիայի տապալումից հետո, Չինաստանը հանրապետություն հռչակվեց, և այսպիսով վերջ դրվեց մի քանի հարյուրամյակ տևած ղեկավարման կայսերական համակարգին: Քինգ դինաստիայի հիմնադիրը Մանչու կլանի Այսին Ջիորոն է: Քինգ դինաստիան հիմնադրվել է 1644 թ.-ին ներկայիս Մանչուրիայի տարածքում: Այս դինաստիան արագորեն բարգավաճում էր և ընդլայնում իր տարածքները: 18-րդ դարի վերջերին ժամանակակից Չինաստանը, Մոնղոլիան և Սիբիրի որոշ մասը գտնվում էին Քինգ դինաստիայի տիրապետության ներքո: Այն պատմության հինգերորդ ամենամեծ կայսրությունն է: Քինգ դինաստիան տապալվեց Սինհայի հեղափոխությունից հետո:
6. Օմեյադի խալիֆայություն (661-750)

Դուք հազիվ թե լսած լինեք այս խալիֆայության մասին: Այս կայսրությունը որքան արագ հզորացել, այնքան էլ արագ անկում է ապրել: Այն հիմնադրվել է Մուհամեդ մարգարեի մահից հետո և մեծապես նպաստել է իսլամի տարածմանը Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Իր ծաղկման գագաթնակետին այն սփռված էր 5 մլն. քառակուսի մղոն տարածության վրա: Ժամանակի ընթացքում այն թուլացավ մյուս խալիֆայությունների և կայսրությունների ճնշումների արդյունքում, սակայն մինչ այդ Օմեյադի խալիֆայությունն արդեն հասցրել էր տարածաշրջանում ամրապնդել մահմեդական համակարգի հիմքերը:
Շարունակելի...



