Ամենատարօրինակ 10 առարկաները, որոնք առգրավվել են օդանավակայաններում
Երբ մտածում եք օդանավակայանների անվտանգության համակարգի մասին, ապա առաջին հերթին պատկերացնում եք, որ նրանք փնտրում են միայն զենքեր, հիմնականում ատրճանակներ: Զարմանալի է, բայց ամերիկյան անվտանգության ծառայությունները 2012թ.-ին հայտնաբերել են 828 հրազեն ձեռքի ճամպրուկներում, որոնցից 210-ը լիցքավորված էին փամփուշտներով: Դուք միգուցե չգիտեք, բայց անվտանգության աշխատակիցները հաճախակի առգրավում են նաև այնպիսի առարկաներ, որոնք կապ չունեն զենքերի հետ:
10. Շրթներկ-էլեկտրաշոկեր 
Անցյալ տարի Վերմոնտ նահանգի օդանավակայանում երիտասարդ կինը ձերբակալվել էր անվտանգության աշխատակիցների կողմից այն պատճառով, որ նրա շրթներկն ինչ-որ տարօրինակ տեսք ուներ: Երբ գործակալներն ավելի մոտիկից զննեցին այն, պարզվեց, որ դա իրական էլեկտրաշոկեր է ՝ 350000 վոլտ հզորությամբ: Զարմանալի է, բայց այպիսի սարքը կարելի է գնել համացացում մոտ 25 դոլարով:
9. Փոկի գլուխ

2004թ.-ին օդանավակայանի աշխատակիցների կողմից կանգնեցվել էր կենսաբանության պրոֆեսորը, որովհետև նրա ձեռքի ճամպրուկում հայտնաբերվել էր փոկի կտրված գլուխը: Տղամարդը հավաստիացնում էր, որ գտել էր մահացած կենդանուն իր արձակուրդի ընթացքում և ցանկանում էր այն օգտագործել իր դասախոսությունների ժամանակ, որպես բնական օրինակ: Բայց մահացած կենդանիների անդամահատումն օրինական չի համարվում, իսկ նրանց տեղափոխումն` առավել ևս: Վերջիվերջո նրան թուլատրեցին նստել օդանավ, բայց առանց փոկի գլխի:
8. Հերոինը շոկոլադի մեջ

2009թ.-ին Ջոն Քենեդու անվան Միջազգային օդանավակայանի աշխատակիցները ձերբակալեցին ոմն Էնդի Բարզոյի, քանի որ նա իր ուղեբեռում չափազանց շատ շոկոլադ էր տանում: Ապրանքի երկար զննումից հետո նրանք հասկացան, որ դա իրականում հերոին է, որն արտաքնապես նման էր շոկոլադի: Այն իր արժեքով հավասար էր մոտ 400000 դոլարի:
7. Չորացած թրթուրներ

2013թ.-ի փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի Գետվիկ օդանավակայանում հայտնաբերեցին հազարավոր չորացված թրթուրներ մի տղամարդու ճամպրուկում, ով ճանապարհորդում էր դեպի Բուրկինա-Ֆասո: Չորս ճամպրուկները միասին պարունակում էին 90 կգ թրթուր: Թեև տղամարդը ապացուցել էր, որ նրանք նախատեսված են իր սեփական օգտագործման համար, թրթուրներն առգրավեցին, և նա ստիպված եղավ ուղևորության ժամանակ բավարարվել միայն աղի գետնանուշով:
6. Hallodapus բզեզ

2009թ.-ին Նյու Ջերսիի մաքսային ծառայության աշխատակիցները հայտնաբերեցին տոմս չունեցող մի ունիկալ ուղևորի, ով փորձում էր պահակներից աննկատ անցնել: Նրա մոտ ուրցի մեջ հայտնաբերեցին Hallodapus բզեզ: ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել էր, որ այդ վնասակար միջատը առաջին անգամ էր հայտնաբերվել Միացյալ Նահանգների տարածքում: Այդ փոքրիկ բզեզիկը կարող է շատ մեծ վնաս հասցնել գյուղատնտեսությանը, քանի որ տարբեր վարակներ կարող է տարածել գյուղատնտեսական ապրանքների մեջ:
5. Քամելիոնից պատրաստված գլխարկ

2002թ.-ին 17-ամյա աղջիկը Դուբայից ժամանելուց հետո ձերբակալվեց իր տարօրինակ գլխարկի պատճառով: Իրականում գլխարկի եզրին նստած էր քամելիոնը, իսկ այն աղջիկը գնել էր Սաուդյան Արաբիայի շուկաներից մեկում: Սկզբում մյուս ուղևորները մտածում էին, որ դա պլաստիկ զարդարանք է, մինչև տեսան, թե ինչպես է քամելիոնը դուրս հանում իր լեզուն: Դա աղջկա սեփական էկզոտիկ կենդանին էր և անուն ուներ՝ Հետտի: Դժբախտաբար, քամելիոնին առգրավեցին աղջկա մոտից:
4. Մի զույգ աղավնիներ

2009թ.-ին ավստրալիացի մի տղամարդ, ով վերադառնում էր Դուբայից, կանգնեցվեց, քանի որ իր հետ տանում էր երկու կենդանի աղավնիների, որոնց նա թաքցրել էր տաբատի տակ: Ավստրալիայում շատ խիստ են պատժում կենդանիների մաքսանենգության համար, և կարելի է ենթադրել, որ տղամարդուն ձերբակալեցին 16 տարով և մի մեծ գումարով տուգանեցին:
3. Դաշույն -սանր

Վիրջինիայի փոքրիկ օդանավակայանում սկաները կնոջ պայուսակի մեջ հայտնաբերեց փոքր չափի սանր: Կասկածի առարկա հանդիսացավ այն փաստը, որ սանրի մազիկները շատ փոքր էին: Եվ իսկապես, ավելի մանրամասն նայելուց երևաց, որ նրանում կերամիկական դաշույն է թաքնված: Կինը, ով ինքնակամ հանձնել էր սանրը, ազատ արձակվեց և նստեց օդանավ, բայց նա ստիպված եղավ իր համար նոր սանր գնել:
2. Կատու օպիումի հետ

2011թ.-ին Ջոն Քենեդու անվան Միջազգային օդանավակայան էր ժամանել դեկորատիվ կատուների փաթեթ, որը եկել էր Թաիլանդից: Բեռը նկարագրվել էր ԱՄՆ-ի մաքսային ծառայությունների կողմից որպես «պլաստիկ առարկաներ»: Նրանք նախատեսված էին Նյու Յորքի տարբեր մասեր ուղարկելու համար, բայց դրանք այդպես էլ չուղարկվեցին: Ի վերջո ֆեդերալ գործակալներին տարօրինակ թվաց, որ փաթեթը չափազանց մեծ էր, և երբ նրանք ջարդեցին կատուներից մեկին, որոնք արված էին իրական չափերի համապատասխան, գտան դրանց մեջ 9 միլիոն դոլարի մաքուր օպիում:
1. Դիակ

2010թ.-ին 91-ամյա Քուրտ Վիլլ Ջարենթը ճանապարհորդում էր Բեռլինից դեպի Մանչեստեր իր կնոջ և աղջկա հետ: Պարոն Ջարենթը գամված էր անվասայլակին և տառապում էր Ալցհայմերի հիվանդությամբ: Բացի այդ` նա կրում էր մուգ ակնոցներ՝ վերջերս ստացած աչքի վարակման պատճառով:
Մինչ կանայք փորձում էին գրանցվել տերմինալի մոտ, օդանավակայանի աշխատակիցները նկատեցին, թե ինչպես ծեր տղամարդը կտրուկ շուռ եկավ անվասայլակի հետ միասին: Կանայք սկսեցին հավաստիացնել, որ դա նրա մոտ հաճախակի է պատահում, երբ նա քնում է լինում: Օրենքի ներկայացուցիչները չհավատացին նրանց, առավել ևս այն պահին, երբ հպվեցին տղամարդուն և զգացին, որ նրա մաշկը չափազանց սառն է: Երևի ընտանիքի անդամներն այդ հնարքին էին դիմել այն պատճառով, որ ցանկանում էին խուսափել ավելորդ ծախսերից:



