1in.am-ը գրում է.

1923թ. հուլիսի 13-ին ԱՄՆ-ում տեղի է ունեցել Հոլիվուդի հայտնի խորհրդանիշի բացման արարողությունը, որը տեղակայված է Լոս Անջելեսում՝ Հոլիվուդյան բլուրներին, 491 մետր բարձրության վրա, գրում է sobesednik.ru-ն: 

Այսօր «Հոլիվուդ» անվանման տակ հասկանում ենք զվարճանքների վայր, որտեղ գտնվում են խոշոր կինոստուդիաներ, ապրում են հազարավոր աստղեր, նկարահանվում են ամենահայտնի ֆիլմերը: 

Անձամբ «Հոլիվուդ» գրությունը ավելի մեծ նշանակություն ունի, քան սպիտակ, մեծ տառերի խումբը: Այն լայն տարածում ստացավ՝ դառնալով ԱՄՆ կինոինդուստրիայի ապրանքանշանը: 

Բացի դրանից՝ գրությունը մշտապես հայտնվում է Հոլիվուդի զանազան ստեղծագործություններում: Դրա հետ նաև տեղի են ունեցել զանազան «արկածներ»: Ներկայացնենք անհավանական փաստեր Հոլիվուդի խորհրդանիշի մասին: 

1.Նշանը ստեղծվել է ոչ թե Հոլիվուդի գովազդի, դրա դերասաններին ու ֆիլմերը գովազդելու, այլ անշարժ գույքի շուկայի գովազդի համար: Դրա ստեղծողները հուսով էին նշանի միջոցով գրավել գնորդների ուշադրությունը բլրի եզրին տեղակայված նոր շրջանի նկատմամբ: 

2. Այսօրվա նշանը օրիգինալ խորհրդանշանի երկրորդ տարբերակն է, որը կառուցվել է մետաղի մեծ կտորտանքներից: Նշանի կառուցումն արժեցել է 21 հազար դոլար, ինչն այսօր 250 հազար դոլար է: 

3. 1949թ. փոխված վահանակի վրա կար արդեն 4000 լամպ, ու, ի սկզբանե, գրությունը ոչ թե «Հոլիվուդ» էր, այլ «Հոլիվուդ երկիր»: Որպեսզի նշանը չփչացնեին, ագամ վարձել էին հսկիչի: 

4. Ցավոք, ոչ բոլորի աստղն է փայլել Հոլիվուդում. երիտասարդ Ձեգ Ունտուիսլը դեր չստանակով՝ 1932թ. աստիճաններով բարձրանում է առաջին տառի վրա ու ցած նետվում: 

5. Քանի որ նշանը տեղադրվել էր միայն ժամանակավոր գովազդի համար, ենթադրվում էր, որ այն կանգուն կմնա ընդամենը 18 ամիս: 

6. Քաղաքի բնակիչները պայքարում էին նշանի համար, երբ այն որոշեցին վերացնել: 1944թ. Լոս Անջելեսը Hollywoodland-ից գնեց 455 ակր հող, այդ թվում այն տարածքը, որի վրա գտնվում է նշանը: Իշխանությունները ցանկանում էին վերացնել այն, սակայն նշանին սովորած մարդիկ թույլ չտվեցին: 

7. 1970-ականներին ինչ-որ կատակասեր նշանի մի քանի տառ ծածկեց վարագույրով ու ստացվեց «weed»: Հենց այդկերպ նա որոշել էր տոնել Կալիֆոռնիայում մարիխուանայի օրինականացումը: 

8. 1973թ. նշանի արտաքինը բավական վատ վիճակում էր: Այն ներկվեց ու հայտարարվեց հուշարձան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել