Esyes.am-ը գրում է.

Հրուշակագործ քույրերից՝  Վերա Հովհաննիսյանի ամուսնությանը  esyes.am-ն անդրադառնալուառիթ ունեցել է: 

Օրերս Վերայից տեղեկացանք, որ ինքն ու դատախազ Կարեն Նազարյանն ամուսնալուծվել են: «Որոշ ժամանակ է ինչ ամուսնալուծվել ենք. կարճատև ամուսնական կյանքի ընթացքում ես հասկացա, որ չեմ կարողանում իր կողքին լինել, քանի որ նա ամեն ինչ բարդացնելու, լուն ուղտ դարձնելու բնավորություն ունի: Անգամ ամենաչնչին  բանն իր հետ մեծ խնդիր էր դառնում,- ասաց Վերան` հավելելով,- ես ստեղծագործող մարդ եմ, ինձ հանգիստ ու ներդաշնակ պայմաններ են պետք մտքիս զարկ տալու համար: Իր կողքին դա անհնար էր»:

 Մեր հարցին՝ հնարավո՞ր է արդյոք հետագայում հաշտվեն ու դարձյալ միասին ապրեն, Վերան պատասխանեց. «Ինքը քանիցս հաշտվելու քայլեր է արել, այնպես է իրեն պահում, կարծես ոչինչ էլ չի եղել և մինչ օրս ֆեյսբուքի իր «պատին» կիսվում է այն նյութով, որ մեր ամուսնության մասին գրել էիք, մեզնից միասին արված լուսնկարներ է տեղադրում  ու տպավորություն ստեղծում, թե դարձյալ միասին ենք: Ծանոթներիցս շատերը հարցնում են արդյոք հաշտվե՞լ ենք: Ես միայն մի բան կասեմ` բացառվում է: Ինքը երբեք չի փոխվի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել