
Շատ դերասան-դերասանուհիների համար թատրոնը յուրահատուկ հարթակ, յուրահատուկ փորձություն է դեպի կինո, դեպի էկրան: Բոլորը կոփվում են թատրոնում, դառնում փորձառու, վարպետանում, ապա ելնում հաջորդ աստիճանը` դուրս գալով եթեր:
Մերօրյա զանազան սերիալներն ու դրանց անթիվ սերիաները թույլ են տալիս դերասաններին վաստակել, ճանաչում ձեռք բերել: Սիրված և ճանաչված դերասանուհի Անի Պետրոյանն այս առումով ևս բացառություն չէ. «Ինձ համար ամեն ինչ սկսվեց թատրոնից: 19 տարեկանում ընդունվեցի թատերական ինստիտուտ, իսկ արդեն 20 տարեկանից աշխատել եմ Սունդուկյանի անվան թատրոնում: Առաջին անգամ կինոյում նկարահանվել եմ 23 տարեկանում»:

Անին կարծում է, որ թատրոնը մեծ նշանակություն ունի դերասանի համար. «Թատրոնը թույլ չի տալիս նույն տեղում դոփել մասնագիտության մեջ, օգնում է ավելի հմտանալ դերասանական արվեստում: Ես սիրում եմ բեմը, իսկ կինոն ինձ համար կախարդական աշխարհ է»,-ասաց դերասանուհին:
Իհարկե այս մասնագիտությունը մարդուն բերում է ճանաչում: Անին կարծում է, որ առհասարակ հայտնի դառնալը փոխում է մարդուն. «Ճանաչումը իհարկե անդրադառնում է մարդու վրա. դառնում ես ավելի պատասխանատու արարքներիդ համար: Առհասարակ ես գտնում եմ, որ յուրաքանչյուր պարագայում պետք է ամեն ոք ջանա իր մարդկային տեսակը չկորցնել, մարդ մնալ»,-ասաց դերասանուհի Անի Պետրոսյանը:
Շարունակությունը՝ այստեղ