Ասում են` առողջ մարմնում առողջ հոգի է լինում, իսկ ինչպիսի հոգի ունեն այն մարդիկ, ովքեր տարիների ընթացքին զուգահեռ էլ ավելի երիտասարդանում ու գեղեցկանում են:

Երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ զրույցում ArmStar.am-ը փորձեց պարզել, թե որն է կնոջ երիտասարդության գաղտնիքը: Երգչուհին համեստորեն նշեց, որ իրեն հաճախ են հարցնում, թե որն է նրա երիտասարդության գաղտնիքը, սակայն բոլոր դեպքերում էլ կոնկրետ պատասխան չի տրվում. «Միգուցե պետք է գնահատել այն, ինչ ունես, միգուցե լավատեսությունն է օգնում երիտասարդ մնալ: Ինձ իմ հարազատներն ու մտերիմներն են օգնում այսպիսին մնալ»,-պատասխանեց Սյուզան Մարգարյանը:

 

ArmStar.am-ը Սյուզան Մարգարյանի հետ զրույցում պարզեց, որ այս տարի լրանում է երգչուհու բեմական կյանքի 35 ամյակը: «Իմ աշխատանքային գործունեությունը սկսվել է 1978 թվականին: Այս տարի բեմական գործունեությանս 35 ամյակն է: Ճակատագիրն այնպես դասավորվեց, որ հիմա ես ետևում ունեմ 35 տարիներ: Ես շատ կարևորում եմ այդ տարիները: Ցանկացած օր, տարի արտիստի համար ունի իր յուրահատկությունը»:

 Շոու բիզնեսում ըստ Սյուզան Մարգարյանի, այս տասնյակ տարիների ընթացքում շատ բան չի փոխվել. «Եվ այն ժամանակ շոու բիզնեսում կային բացասական երևույթներ, և հիմա: Միանշանակ չի կարելի ասել, թե այն ժամանակ ավելի լավ էր: Իհարկե այն ժամանակ ամեն ինչ շատ խիստ էր արվում: Մենք շատ ջանքեր պիտի գործադրեինք երգիչ-երգչուհու կոչումը վաստակելու համար: Այսօր, սակայն, այդ դժվարությունները չկան: Ամեն ինչ հեշտ է տրվում` չհաշված ֆինանսական կողմը: Այն ժամանակ, եթե մեկը ստանում էր այդ կոչումը, դա հավերժ էր, իսկ մեր օրերում որքան արագ, որ ծնվում են այդ երգիչ-երգչուհիները, այնքան արագ էլ նրանց կուլ են տալիս, եթե  ճիշտ քայլերով չեն առաջ գնում»,-մեկնաբանեց Սյուզան Մարգարյանը:

Ամեն դեպքում մարդ պետք է շնորհալի լինի, ասելիք ունենա և հասկանա, թե ինչի համար է ընտրել այս մասնագիտությունը: Ըստ Սյուզան Մարգարյանի, նա այն երջանիկ կանանցից է, ում երազանքներն ու ձգտումներն իրականացել են: Նա երջանիկ մայրիկ է, տիկին և ստեղծագործող մարդ: «Նշված բոլոր երեք բնագավառներն այն ամենն են, ինչի մասին պարզապես կարելի է երազել: Կնոջ համար շատ կարևոր է ստեղծագործելը, սիրված ու գնահատված կին լինելը, բայց մայր լինելը առանձնահատուկ երջանկություն է: Այնուամենայնիվ, ես իմ այս երեք կարգավիճակներն էլ շատ եմ կարևոր եմ»,-նշեց տիկին Մարգարյանը:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել