Tert.am-ը գրում է.
Starnews-ն իր ընթերցողին պատմել է Tik Tok-ից հայտնի դարձած Մագա Հարությունյանի և էպոտաժային Ռուզաննա Բարսեղյանի` նույն ինքը King Ruzie-ի վիճաբանության մասին:
Աղջիկները «հարցերը լուծելու» համար ընտրել էին համացանցը և կարողացել այնպես անել, որպեսզի իրենց անվան շուրջ աղմուկ բարձրացնեն: Երկուսն էլ վերհիշել էին իրենց անցյալը, աստղային հիվանդությամբ տառապելու և միմյանց մասին բամբասելու մասին:
Վիճաբանության մանրամասները ճշտելու և պարզելու՝ ի՞նչ հարաբերությունների մեջ են հիմա, Starnews-ը կապ հաստատեց Ռուզաննայի հետ:
«Փոքրուց երազում էի հայտնի դառնալու մասին, բայց ոչ Հայաստանում: Հետո այնպես ստացվեց, որ այստեղ հայտնի դարձա՝ սկզբում՝ իմ տեսքով, հետո՝ Tik Tok-ի շնորհիվ: Երբ դեռ գրանցված չէի այդ տիրույթում, մարդիկ էլի ինձ ինչ-որ չափով ճանաչում էին, բայց հիմա բոլորն ինձ գիտեն որպես King Ruzie»:
Ռուզաննան ունի բավականին աչքի ընկող կերպար՝ կարմրահեր մազերը և դաջվածքներով պատված մարմինը ոչ ոքի անտարբեր չեն թողնում, իսկ կարծիքները նրա անձի մասին չափազանց հակասական են:
Ինչ վերաբերվում է ընտանիքի արձագանքին նրա ոճափոխության վերաբերյալ, Ռուզաննան անկեղծ գտնվեց և ասաց, որ մայրը երբեմն զայրանում է իր վրա.
«Մայրս ասում է՝ չափերդ մի անցիր, բայց արդեն հարմարվել է իմ կերպարին, իսկ հայրս հազվադեպ է զայրանում, բայց ոչ շատ խիստ»:
Հասարակության արձագանքը, կարծիքները, անգամ մեկնաբանությունները Ռուզաննային սկզբում խոցում էին, հիմա համակերպվել է.
«Հետո սկսեցի մտածել՝ իսկ ինչո՞ւ ծանր տանեմ, եթե դրանք միայն բամբասանքներ են ու ճշմարտությանը չեն համապատասխանում: Իհարկե, ես էլ ունեմ կոմպլեքսներ, բայց ցույց չեմ տալիս դրանք»:
Իր և Մագա Հարությունյանի վիճաբանության և ստեղծված տպավորության մասին, որ աղջիկներն իրենց համար պարզապես PR արեցին, Ռուզաննան պարզաբանեց.
«Սև PR-ի սիրահար չեմ, պարզապես մոտս այդպես է ստացվում: Իրականում խաղաղություն և ջերմ մարդկային հարաբերություններ եմ սիրում բոլորի հետ: Չեմ սիրում, որ մարդիկ, մոռանալով իրենց անցյալը, իմ հասցեին վատ բաներ են ասում կամ քայլեր անում և փորձում ինձ վարկաբեկել: Ինչ վերաբերվում է Մագային, որպես եզրափակում կասեմ, որ սա մեր անձնական խնդիրն է, ինչքան էլ որ սթորիներով բաներ հասկացրած լինենք իրար: Ես ցանկություն չունեմ խոսելու անիմաստ թեմաներից և շատ ուրախ կլինեմ, երբ ինձ ավելի հետաքրքիր և դրական հարցեր տաք»:
Զրույցի վերջում Ռուզաննան ասաց. «Ապրեք այնպես, ինչպես ուզում եք՝ առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու, բայց չափի մեջ, որպեսզի ճակատագրական սխալներ չանեք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: