Bravo.am-ը գրում է.
Անահիտ Կիրակոսյանի դուստրը՝ Լաուրան, եւ սիրելին՝ Դավիթն, այսօր պսակադրվել են Հաղարծնի վանքում: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է աղջկա ամուսնության մասին, նաեւ լուսանկարներ տրամադրել:
«Ի սկզբանե գիտեինք, որ հարսանիք չենք անելու: Նշանադրության ժամանակ արդեն գիտեինք: Պատճառները շատ են. Դավիթի հայրը մեզ հետ չէ, երկրի վիճակը եւ այլն: Իսկ հարսանիքի դեպքում կարեւորում ենք պսակադրության արարողությունը»,-նշել է Անահիտը:
Ասում է՝ հարսի զգեստը հատուկ դստեր համար են կարել, իսկ քողն ու ծաղկեփունջը ձեռքի աշխատանք են.«Պսակադրությունից հետո երկու ընտանիքներով կշնորհավորենք զույգին, որից հետո նրանք կմեկնեն Եգիպտոս՝ մեղրամսի»:
Աղջկա ամուսնության մասին խոսելիս Անահիտն անընդհատ հուզվում էր.«Հուզվելը մեղմ է ասված, ամեն անգամ խոսելիս աչքերս թացանում են, որովհետեւ անհավատալի արագ են թռնում տարիները. այն 8 տարեկան Լաուրան արդեն ամուսնանում է: Միայն ուզում եմ, որ երջանիկ լինեն, էլ ի՞նչ կարող է ցանկանալ ծնողը: Թող խոչընդոտներն ու դժվարությունները միայն հաղթահարելի լինեն, միասին անցնեն եւ նայեն նույն ուղղությամբ»,-եզրափակել է դերասանուհին: