Սկիզբը կարող եք կարդալ այստեղ:


5. Հերման Ռոքֆելլեր

Կորած էր 8 օր

2002 թ. հունվարին միլիոնատեր բիզնեսմեն Հերման Ռոքֆելլերը անհետացավ: 51-ամյա բիզնեսմենի մեքենան հայտնաբերվեց մի քանի օր անց: Նրա հեռախոսով ոչ մի զանգ չէր կատարվել, և գումար էլ դուրս չէր գրվել նրա բանկային հաշվից: Ռոքֆելլերի անհետացումից 8 օր անց նրա այրված և այլանդակված մարմինը գտան մի կեղտոտ հետնաբակում:

Պարզ դարձավ, որ նա երկակի կյանք էր վարում: Նա զբաղվում էր խմբակային սեքսով և իր զուգընկերներին գտնում էր էրոտիկ գովազդների միջոցով: Իր սպանության գիշերը նա հանդիպել էր Մարիո Սչեմբռի և Բեռնադետ Դենիի հետ: Նրանք սպանել էին Ռոքֆելլերին Բեռնադետի տանը: Սպանության դրդապատճառը մինչ օրս էլ հայտնի չէ:

4. Լեոնիդ Ռոժեցկին  

Կորած էր 4 տարի, 6 ամիս

Whatever

Լեոնիդ Ռոժեցկինը Ռուսաստանում ծնված ամերիկացի իրավաբան էր, ով մի քանի միլիոն դոլարի կարողություն էր դիզել: 2008 թ.-ին 41-ամյա Ռոժեցկին անհետացավ Լատվիայի իր պերճաշուք վիլլայից:

Նրա անհետացման հետ կապված մի շարք վարկածներ կան. ոմանք պնդում են, որ նրան առևանգել են, այլոք, որ նրան սպանել են: Լեոնիդն ամուսնացած էր մոդելի հետ, սակայն շշուկներ էին պտտվում, որ նա դավաճանում է կնոջը նույնասեռականների հետ: Վերջին անգամ նրան տեսել են երկու տղամարդու հետ գեյերի գիշերային ակումբի մոտ: Նրա դիակը հայտնաբերվեց 2012 թ.-ին Յուրմալայում: Այդպես էլ չհաջողվեց բացահայտել սպանության դրդապատճառը:

3. Մո Ջիվանի

Կորած է 7 տարի

Crack

40-ամյա միլիոնատեր Ջիվանին վերջին անգամ հայտնվել է 2006 թ.-ին` Տորոնտոյում կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ: Նրա ավտոմեքենան հայտնաբերվել է մերկապարի ակումբի հարևանությամբ: Նախկինում Ջիվանին 4 օրով անհետացել էր: Այս անգամ Ջիվանիի տեղը հաղորդելու  համար փրկագին էին պահանջում: Ջիվանիի կինը վճարեց 80,000 դոլարի փրկագին, սակայն պարզվեց, որ փրկագին պահանջողները նրա ծանոթներից էին, ովքեր ոչ մի տեղեկություն էլ չունեին Ջիվանիի գտնվելու վայրի մասին: Նրանք պարզապես խաբեությամբ հափշտակեցին գումարը, իսկ Ջիվանիի հետագա ճակատագրի մասին այդպես էլ ոչ մի տեղեկություն չհաջողվեց բացահայտել:  

2. Սթիվ Ֆոսեթ

Կորած էր 13 ամիս

Steve Fossett missing

Սթիվ Ֆոսեթը հաջողակ բիզնեսմեն էր, ով իր ունեցվածքը կուտակել էր արտարժույթի շուկայում: Նա նաև արկածախնդիր մարզիկ էր և տարբեր մարզաձևերում սահմանել էր 116 համաշխարհային ռեկորդ: 2007 թ.-ին 63-ամյա Ֆոսեթը Սիեռա Նևադայի լեռներով միայնակ թռիչք էր կատարում ինքնաթիռով: Քանի որ որոշ ժամանակ ոչ մի տեղեկություն չկար նրանից, որոնողական խումբ ուղարկվեց նրան գտնելու համար: Որոնումներն ապարդյուն անցան, և 2008 թ. փետրվարին Ֆոսեթին մահացած ճանաչեցին:

Նրա անհետացումից 13 ամիս անց մի պատահական անցորդ գտավ Ֆոսեթի ինքնաթիռի ջարդոնները: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում բացահայտվեց, որ այնտեղ գտնված դիակը պատկանում էր Ֆոսեթին: Նա մահացել էր ընկնելուց անմիջապես հետո:  

1. Ամբռոզ Սմոլ

Կորած է 94 տարի  

Ամբռոզ Սմոլն անհետացավ 1919 թ.-ին: Սմոլն իր կարիերան սկսել էր իբրև դռնապան, սակայն հետագայում մեծ հարստություն էր դիզել և հովանավորել մի շարք թատրոնների: 1919 թ.-ի դեկտեմբերին նա վաճառեց իր բիզնեսները 1.7 մլն. դոլարով և այդ գումարը փոխանցեց իր բանկային հաշվին: Հաջորդ առավոտյան նա դուրս եկավ իր գրասենյակից և անհետացավ: Նա իր հետ չէր վերցրել այն հսկայական գումարը, որ ստացել էր մի օր առաջ:

Սմոլը հայտնի էր իբրև խաղամոլ, կնամոլ և անգութ բիզնեսմեն: Սմոլի կին Թերեզան խոստացավ 50000 դոլարի պարգևավճար տալ Սմոլի գտնելու վայրը հաղորդելու դիմաց, սակայն այդպես էլ ոչ ոք փրկագին չպահանջեց: Անհետացումից մի քանի տարի առաջ հաղորդագրություններ էին ստացվում, թե Սմոլին տեսել են Ամերիկայում, Ֆրանսիայում, Մեքսիկայում, սակայն այս լուրերն այդպես էլ չհաստատվեցին: 1923 թ.-ին նրան պաշտոնապես մահացած ճանաչեցին, իսկ 1960-ին դատական գործը փակվեց: Սմոլի անհետացումից տասնամյակներ անց նրա ուրվականը երևացել է Լոնդոնի թատրոններից մեկում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել