Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմը երբեք չի լինի ռուսական տարածք: Նա այս մասին ասել է «Դոմ» հեռուստաալիքին, գրում է rbc.ru-ն:
«Դա նրանց հողը չէ, նրանք այնտեղ չեն լինի: Նրանց սերունդները այնտեղ չեն մեծանա, և նրանց երեխաները այստեղ չեն, և նրանք չեն զոհվի մեր հողի համար: Դա երբեք չի լինի Ռուսաստանի տարածք, պարզապես երբեք», - ասել է նա:
Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ թերակղզու «զավթիչները» երբեք չեն սիրի Ղրիմն այնպես, ինչպես ուկրաինացիներն են սիրում: Նախագահը նշել է, որ Ուկրաինայի քաղաքացիները, այդ թվում և ինքը, մանկության առանձնահատուկ հուշեր ունեն՝ կապված այս վայրի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/08/03/crimea/3675373
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել