1in.am-ը գրում է.

Տեղեկություններն այն մասին, թե բլոգեր և հաղորդավար Փերեզ Հիլթոնը պատրաստվում է բնակարան վարձել Նյու Յորքի շենքերից մեկում, որտեղ բնակվում է Լեդի Գագան, ստիպել է վերջինիս ցնցվել ու «պայթեցնել» Twitter միկրոբլոգների ցանցը: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը։

Լեդի Գագայի միկրոբլոգում հայտնված գրառման մեջ աստղը կոչ է արել Հիլթոնին հեռու մնալ իրենից և իր ընտանիքից՝ Հիլթոնին անվանելով «հիվանդ», ով փորձում է բնակարան վարձել իրենց շենքում՝ իրեն հետևելու համար: Գրառումը հայտնվել է օգոստոսի 18-ին:

Ոչ վաղ անցյալում Լեդի Գագան ու Փերեզ Հիլթոնը մտերիմներ էին, սակայն նրանց հարաբերությունները սառեցին այն բանից հետո, երբ Հիլթոնը Գագային էր ուղարկել անվասայլակով նրա լուսանկարը, որն արվել էր վերջինիս ազդրի վնասվելուց հետո: Գագան լուսանկարին պատասխանել էր Հիլթոնի դեմ ուղղված հրապարակային հայտարարությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել