Ամենայն հավանականության Թուրքիայի հրդեհների հետևում կազմակերպված ուժ է գործում լինի դա քրդական կամ ոչ ։Քրդերի խոշորագույն ՝ Քուրդիստանի Աշխատավորական կուսակցությունը պատասխանատվություն չի վերցրել տեղ ունեցածի համար և սա իր ոճը չէ։Շրջանառվում է ինչ-որ <<Կրակի երեխաներ>> քրդական կազմակերպության անունը, որը <<կրակի հետ է խաղում>>։Վերջիններս սպառնացել են թունավորել նաև ջրերը։Էլի դժվար է ասել սա քրդական պայքարի տակտիկայի վերանայման հետևանք է թե քրդերը կապ չունեն տեղի ունեցածի հետ, բայց այրվող շրջանները հիմնականում քրդաբնակ չեն թեև ժամանակին քրդերի դեմ թուրքական բանակի և ժանդարմերիայի իրականացրած գործողություններ շուրջ 3 միլիոն քուրդ է տեղահանվել որոնք փոքր թե մեծ քանակությամբ սփռված են ողջ Թուրքիայում։Ի դեպ ժամանակին Ստամբուլի ջրերը թունավորելու միջոցով թուրքերին վրեժխնդրական հարված հասցնելու ջատագով էր նաև <<Նեմեսիս>> օպերացիայի ղեկավարներից Շ Նաթալին, բայց իր ծրագրերը Դաշնակցությունում հավանության չարժանացան և չիրագործվեց։Նա ասում էր , որ թուրքերը մեր ծառն են կտրել , իսկ մենք ընկել ենք տերևների հետևից նկատի ունենալով թուրք պարագլուխների ոչնչացումը ։
Թուրքիային դեռ չի հաջողվել չեզոքացնել կրակի օջախները և բացի այդ առջևում դեռ շոգառատ օգոստոսն է ։
Ովքեր էլ լինեն կանգնած հրկիզումների հետևում կարելի է արձանագրել, որ <<փոքր ուժերով>> հնարավոր է համակարգային մեծ հարվածներ հասցել և տվյալ երկրի հզոր ռազմական ներուժը չի կարող արդյունավետ արձագանքել ։ Չեմ կարծում , որ խաղի մեջ միայն քրդական ծայրահեղ խմբավորումներն են այլ ավելի մեծ ուժեր հիբրիդային պատերազմ են հայտարարել Թուրքիային։
Ի դեպ ինչպես էր թարգմանվում Ադրբեջան բառը ։Այո ճիշտ եք <<կրակի երկիր>>։Այդ երկիրը ունի վառվելու շատ հզոր պոտենցիալ , որը սկսվելու դեպքում եթե աշխարհի բոլոր հրշեջներն էլ միավորվեն չեն կարող մարել։
Շրջապատված լինելով այրվող կամ այրվելու մեծ պոտենցիալ ունեցող երկրներով մեզ հիմա շատ է անհրաժեշտ <<կրակմարման>> արդյունավետ համակարգեր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10225595731742588
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել