1in.am-ը գրում է.
Սիրիայի հյուսիսում «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցության մարտիկների և «Ալ-Կաիդա»-ի հետ կապված «Ալ-Նուսրա» խմբավորման անդամների միջև շարունակվող մարտական գործողությունների կապակցությամբ այս շրջաններից սկսվել է բնակչության զանգվածային հեռացում: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, վերջին երեք օրերին Իրաքի հետ սահմանը հատել է Սիրիայի ավելի քան 10 հազար քաղաքացի:
Քրդական ինքավարության ուժերը կամուրջ են անցկացրել Տիգրիս գետի վրայով և սիրիացիներին դիմավորել են Փեշաբուր անցակետում: Փախստականներն ապաստան են գտնում Էրբիլե և Սուլեյմանիե վրանային քաղաքներում և այլ բնակավայրերում:
Իրաքցի քրդերի ղեկավար Մասու Բարզանին անհանգստություն է արտահայտել Սիրիայի հյուսիսային շրջանների քրդերի զանգվածային հեռացման կապակցությամբ: Նա միջազգային հանրությանը կոչ է արել օգնել իրաքյան կողմին փախստականներին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար: