Ցավով ուզում եմ արձանագրել, որ սիրիահայ գործարար Շահեն Չերքեզյանը, ով ցանկություն էր հայտնել արևային կոլեկտորների արտադրության իր գործարանը տեղափոխել Հայաստան, հրաժարվել է այդ գաղափարից՝ ծանոթանալով Հայաստանի հարկային և մաքսային օրենսդրության հետ։ Պրն. Չերքեզյանը որոշել է այն տեղափոխել կա՛մ Վրաստան, կա՛մ Լիբանան։ 
Հիմա ի՞նչ բառերով բնութագրեմ այն, ինչ զգում եմ, չգիտեմ․․․ Ասա` այ չինովնիկներ, «կոնկրետ հարկային և մաքսային ոլորտի հետ առնչվող» մի՞թե այդքան անհեռատես մարդիկ եք դուք․․․ Թող բարի լինեիք` հարկային արտոնություններ ապահովեիք գործարարին, որպեսզի նա այստեղ հիմներ իր գործարանը, այն էլ ինչ գործարան, որի արտադրանքը Հայաստանի բնակչությանը, գազի գնի թանկացմանը զուգընթաց, օդի ու ջրի պես անհրաժեշտ էր․․․ Էլ չեմ ասում, որ աշխատատեղեր կբացվեին, տնտեսության աճ կգրանցվեր և այլ շատ դրական բաներ՝ երկրի բարօրության, զարգացման գործընթացը խրախուսելու համար․․․

Հ․Գ․ Ես ձեր ագահ․․․․․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել