Tert.am-ը գրում է.
Էնդրոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ գոյություն ունի գեն, որը պատասխանատու է ճարպակալման համար, սակայն եթե մարդը ֆիզիկապես ակտիվ կենսակերպ վարի, ապա կկարողանա խուսափել գիրությունից:
«Գիրության պատճառով առաջ են գալիս սիրտ-անոթային, շաքարային դիաբետ, ոտքերի հետ կապված խնդիրներ, ողնաշարի հետ կապված խնդիր: Սակայն միայն քիչ ուտելը բավարար չէ, ֆիզիկական ակտիվություն է պետք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր 4 հոգուց մեկի մոտ կա գիրություն։
Էնդոկրինոլոգը նաև նշեց, որ կանայք ավելի շատ են իրենց մարմիներին ուշադրություն դարձնում, գովազդվում են ավելի շատ կանացի իրեր, սակայն շատ քիչ մարդիկ են դիմում բժշկին միայն գերքաշ ունենալու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/08/19/obesity/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել