Պարոնայք եւ տիկնայք ավագանու անդամներ, ի՞նչ է արել այս երեք տարիների ընթացքում Երեւանի քաղաքապետը, որ պետք է ստանա մեկ միլիոն դրամ աշխատավարձ: Ձեզ չի՞ հետաքրքրում այն հանգամանքը, որ սահմանին կանգնած, ավագանու անդամների պաշտպանությունն ապահովող զինվորներից ո՞վ է վիրավորում ստացել, ի՞նչ բարոյական եւ ֆինանսական վիճակում է իր ընտանիքը: 44 օրյա պատերազմի ընթացքում Երեւանի որեւէ ավագանու անդամի չհետաքրքրեց այն հանգամանքը, որ մայրաքաղաքում եւ երեւանամերձ տարածքներում ունեինք արցախահայություն, ովքեր օգնության կարիք ունեին, որոնց ընտանիքի տղամարդիկ սահման էին պահում, կռվում էին՝ առանց իմանալու, որ Նիկոլը կապիտուլիացիոն դավադիր համաձայնագիր է ստորագրելու: Իսկ սահման պահողների տատիկները, մայրերը, կանայք ու երեխաները գտնվում էին Երեւանում: Ի՞նչ արեց նրանց համար Երեւանի քաղաքապետարանը»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Sona80.aghekyan/posts/3079616438992259
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել