Armeniasputnik.am-ը գրում է.

Թուրքական վեց նահանգներում 20 անտառային հրդեհները դեռ չի հաջողվել մեկուսացնել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Վերջին երկու օրվա ընթացքում մեկուսացվել է 63 անտառային հրդեհներից 43-ը։ 20 հրդեհ է շարունակվում Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Կայսերի, Օսմանիե նահանգներում», - հայտնել է նախարարը Twitter-ում։

Առավել ծանր իրավիճակ է Ադանայում, որտեղ մոլեգնում են 6 անտառային հրդեհներ, Անթալիայում և Մերսինում կա 4–ական հրդեհ:

Նախօրեին Փաքդեմիրլին հայտնել էր, որ անտառային հրդեհների մարումը շարունակվում է Թուրքիայի 7 նահանգներում։ Կա չորս զոհ և 183 տուժած։

Հրդեհ է սկսվել նաև հայտնի Բոդրում և Մարմարիս հանգստավայրերում։ Այստեղից իրականացվել է հյուրանոցների հյուրերի և անձնակազմի տարհանում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել