Պատերազմում հաղթանակը ծնում է ռազմական էլիտային, ինչին մենք ականատեսն էինք 90-ականներին։ Երկրի ներսում մենք իրենց քննադատում էինք (որոշ դեպքերում արդարացի), բայց հենց հայտնվում էինք դրսում, իրենցով հպարտանում։ Գլուխ էինք գովում, թե ոնց ենք թուրքին ծնկի բերել։ Նույնիսկ գոյություն չունեցող միֆեր էինք հնարում մեր իսկ կողմից փնովված ռազմական էլիտայի որոշ ներկայացուցիչների մասին, որ էլ ավելի հզոր երևան։ Համաձայնվեք, որ հենց այդպես էր։ Իրական պատերազմական գործողությունների հետ կապ ունեին ազգի մաքսիմում 1%-ը, բայց գլուխ էին գովում բոլորով։ Թե բա տեսեք ազգովի ինչ արինք։ Հետո հետ էինք վերադառնում տուն ու սկսում` թալանեցին, կերան....
Իսկ ի՞նչ է ծնում պատրությունը։ Երկու հնարավոր սցենար. կամ բոլոր մեղավորների պատժիչ ու շատ դաժան գործողություն, կամ պարտության լեգիտիմացում։ Եվ հանկարծ չկարծեք, թե ընտրություններն են լեգիծիմացրել պարտությունը։ Ոչ, հազար անգամ ոչ։ Պարտությունը լեգիտիմացվել է պատժիչ գործողության բացակայության արդյունքում։ Իսկ ինչու՞ չի եղել որևէ պատժիչ գործողություն։ Քանզի բոլորը սպասում էին բոլորին։ Այո, բոլորը սպասում էին բոլորին։ Ինչու՞ ես ասելով սպասում էին։
Արդյունքում պարտության հետևանքով ծնվեց պարտվողների էլիտան։ Իրենք իրենց մտածելակերպով պարտվող են, տվող են ու ինչը էլ ավելի վատ է` որևէ մեկը դրա վրա չի էլ զարմանում, քանզի իրենք պարտության խորհրդանիշ են։ Այսօր չկա գեթ մեկ հայ ով կարող է հպարտանալ իր երկրի ղեկավարներով Հայաստանից դուրս, չկա։
Ավելին, այսօր պարտության պատասխանատու են փորձում նշանակել 90-ականներին հաղթանակ բերած 1%-ին։ Բառամթերքը նույնն է` կերել են, թալանել են... Իրենց տրամաբանության մեջ ստացվում է, որ "ուտելով" ու "թալանելով" կարելի է պատերազմ հաղթել, երկիր կառուցել, իսկ "ազնիվ" ու "անմնացորդ" աշխատելով այն ուղղակի քանդել։
Ինչու՞ է ստացվում նախկիններին պատասխանատու նշանակել։ Շատ պարզ. որովհետև մեծամասնությանը կարևոր չէ, թե ով է պատասխանատու, կարևոր է, որ նա կա և կարելի է առաջ անցնել։ Առաջ անցնել ու մոռացության մատնել պարտությունը։ Հաղթանակը ուզում ես միշտ հիշել, իսկ պարտությունը արագ մոռանալ։
Քչերն են ծեծ ուտելուց հետո, մտածում թե ինչպես պատասխան տան։ Մեծամասնությունը նախընտրում է մյուս անգամ ծեծողին տեսնելուց փողոցը անցնել։
Մենք էլ, որպես հավաքական կերպար, նախընտրեցինք փողոցը անցնել։
1992-ին, երբ ամեն ինչ կարծես թե կորած էր և չկար պատերազմում հաղթելու հույս, մի քանի մարդ Նախագահ Քոչարյանի գլխավոիությամբ շրջեցին պատմության անիվը և բերեցին մեզ այդքան սպասված պատմական հաղթանակը։
Իսկ այսօր մեր երկիրը ղեկավարում են փողոց անցնողները։
30 տարի անց բան չի փոխվել։ Նույն 1%-ի հույսին ենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել