Ակնհայտ է, որ մեր գլխին շուտով ՜ կրկին փորձելու են խաղացնել «հին» սցենարը։
Այսինքն՝ սկսվելու է կրկին «հպարտ քաղաքացիների» «ուղեղ լվանալու» գործընթացը։
Գործի է դրվելու ֆեյսբուքյան ֆեյքերի ֆաբրիկան, տեղեկատվական դաշտը լցնելու են գերպրիմիտիվ, բայց, այնուամենայնիվ, ընթերցվող նյութերով, առաջ են քաշվելու տարատեսակ իշխանամետ տեղեկատվական դաշտում հայտնի հանրային դեմքեր...և այս պրիմիտիվիզմի և մարդկանց հիմարացնելու մեքենան աշխատելու է միայն մեկ գաղափարի շուրջ՝ ներշնչել մարդկանց, որ կա՛մ իշխանությունները համաձայնվելու են ստորագրել կրկին ինչ-որ իբր «խաղաղության թուղթ», կա՛մ կլինի «պատերազմ»։
Զուգահեռ մարդկանց "տակից֊վրայից" համոզելու են, որ այն տարածքները, որոնք պետք է անցնեն Ադրբեջանին «մեզ պետք չեն» և, առհասարակ, այդ գյուղերը կամ տարածքները «Ադրբեջանին են պատկանում»։
Հա՛, իմիջայլոց, այդ գործընթացը արդեն մեկնարկել է, և ինչպես հայկական ազգանուններ կրող դավաճան ստահակները անվանում են հիմա ՄԵՐ Շուշին «ադրբեջանական քաղաք», նույն կերպ այդ մարդիկ շուտով կանվանեն Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հանձնվող տարածքները «ադրբեջանցու հող»։
Կրկնեմ ևս մեկ անգամ՝ մեր Հայրենիքը մաս-մաս հանձնելով՝ խաղաղություն չես ստանա, սակայն հաստատ կստանաս ՊԱՏԵՐԱԶՄ։
Ժողովուրդ ջան, ախր, խնդրում եմ, ինքներդ վերլուծեք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/847847159457220
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել