Շարունակ մի միտք է գեներացվում, որը շեղում է մեր գիտակցությունը։ Դա գործող իշխանության տխմարության հասնող տգիտության և անչափելի դիլետանտության թեզն է։
Մենք հավերժ կարող ենք զարհուրել և ապշել նրանց մարդկային տկար որակների և տիկ֊տոկային դատողության և ֆաստ֊ֆուդային հոգեկերտվածքի վրա, մինչդեռ իրականում նրանք ոչ թե անհույս դիլետանտներ են, այլ պետությունը զավթելու և այն ներսից փլուզելու անմրցելի պրոֆեսիոնալներ։
Չափազանց կարևոր է գիտակցել, որ այն ինչ նրանք արեցին տասնամյակներ ընդհատակում, հետո նաև հասարակական և պետական մակարդակում՝ դա իր տեսակով բացառիկ էր մեր նորանկախ պատմության մեջ։
Մինչ մենք՝ անուղղելի հայրենասերներս բարոյապես կոփվում և ակադեմիապես կրթվում էինք՝ նրանք պետականաքանդ պրոֆեսիոնալները անխոնջ վերապատրաստվում և տեխնոլոգիաներ էին սովորում՝ համբերատար սպասելով վճռական պահին՝ Պետության զավթմանը։
Հիմա, երբ պետությունը զավթված է հիմնովին ավերված, հասարակությունը պառակտված և միմյանց դեմ թշնամացած՝ նրանք պրոֆեսոնալ պետականաքանդները շարունակում են գործել և ստանալ բնակչության զգալի մասի հավանությունը մինչև վերջնականապես կջնջեն հայությանը իր բնօրրան հողակտորի երեսից։
Նոնսենս է, բայց սա է դառնագին ճշմարտությունը, որ գործ ունենք լուրջ կոփված պետականաքանդների հետ, որոնք չենք խորշում ոչնչից, չունեն արգելակներ և կարմիր գծեր։ Նրանք ունեն մեկ նպատակ և անխոնջ նվիրվեծ են դրան։
Իսկ մենք ի՞նչ նպատակ ունենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել