Բուհերում դասավանդման և գիտական գործունեության հետ կապված Հայաստանը շարունակում է կիրառել խորհրդային մոդելը, ուր տարբեր եղանակներով տարանջատվում են դասավանդման ու գիտահետազոտական աշխատանքները, այդ թվում` գիտահետազոտական աշխատանքների զգալի մասն իրականացվում է բուհերից անկախ ինստիտուտներում։
Բացի այդ` մեզանում համալսարանների դասախոսական կազմը չունի կամ գրեթե չունի գիտահետազոտական աշխատանքով զբաղվելու պարտականություններ։ Աշխարհի լավագույն բուհերում, ի տարբերություն Հայաստանի, դասախոսի և գիտաշխատողի աշխատանքը համատեղվում է, ավելին՝ դասախոսը պարտավոր է շարունակաբար գիտությամբ զբաղվել` դասախոսական գործնեությունը պահպանելու համար:
Իսկ Հայաստանում դասախոսը կարող է դիսերտացիա պաշտպանել, հետո մի 40 տարի, առանց թարմացնելու այդ դիսերտացիան, դասավանդել ուսանողներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.miraqyan/posts/572762112770054
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել