Panorama.am-ը գրում է․
«Եղավ այն, ինչ կանխատեսում էինք։ Մենք Արցախի հարցն արդեն մոռացել ենք։ Այսօր Հայաստանի սուվերեն տարածքում են գտնվում ու կրակում թշնամու զինվորները»,-ասաց տնտեսագետ, «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում են թշնամու զինվորները՝ ոչ թե գերեվարված են, կամ կալանավորված, այլ ՝իրենց ձեռքով փորած խրամատում, զենքն էլ՝ ձեռքներին, հրամանատարական կազմով։
«Մեկ զինվոր չէ, երկու զինվոր չէ։ Նրանք պարբերաբար սադրիչ գործողություններ են իրականացնում՝ անընդհատ հյուծելով մեր դիմադրողականությունը։ Կանցնի մի քանի օր, սրան էլ կհարմարվենք, սա էլ արդեն իրողություն կդառնա»,-ասաց դաշնակցական գործիչն ու ընդգծեց, որ թշնամու գործողություններին օրվա իշխանությունների պատասխանն անհամարժեք է։
«Հայաստանում անտեր վիճակ է»,-նշեց նա։
Ավետիսյանի խոսքով՝ Արցախի 44-օրա պատերազմում կրած պարտությունից էլ դասեր չքաղեցինք, քանի որ օր այս ամենի համար մեղավոր ու պատասխանատու խմբակը վերարտադրվեց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ