Ինչքա՞ն կարելի է էս ջահել ծնողներին բացատրել, որ եթե եթեխադ դաժան է, դա լավ չի: Որ վատ բան է անում` դա վատ է: Որ 9-10 տարեկան տղան արդեն երեխա չի ու պիտի սովորի պատասխան տալ իր վատ արարքի ու խոսքի համար: Որ երկու-երեք հոգով մեկի դեմ` դա ամոթ է: Որ ընկերոջդ ստորացնում ես`ամոթ է: Որ սուտ ես խոսում, ու էդ ստի պատճառով բակում բոլորով տրամադրվում եք մեկի դեմ` դա ստորություն է:
Երեկ հարկ եղավ ջահել մայրիկին բացատրել, որ դաժան երեխայի պատճառով եթե էսօր իր ընկերներն են լացում ու տառապում, ապա մեծացավ` ընկերների հետ իր մոր աչքերն էլ չեն չորանալու: Կինն էլ է միշտ լացած լինելու... Ու եթե սովորում է մեկի վրայով գնալ ու որ անպայման մի քանի հոգով (որովհետև դրանք մենակ ժամանակ մկի ճուտ են) ու անպատիժ մնալ, ապա մեծ հասակում արդեն պատժվում են:
Ես չեմ ամաչում, որ իմ երեխան բարի է: Ես չեմ ամաչում, որ իմ երեխան խղճով է: Չեմ ամաչում, որ անտեղի ոչ մեկի համար պրոբլեմ չի սարքի: Որ պարզ է, մաքուր է, անկեղծ է: Չեմ ամաչում, բայց իր էս հատկանիշները իր գլխին պրոբլեմ են դառնում հաճախ: Ու իմ գլխին էլ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/512086935528911
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել