Bravo.am-ը գրում է.
Էմմա Շաբոյանն այսօր դարձել է 27 տարեկան: Դերասանուհու այս տարեդարձն առանձնացել է կարեւոր իրադարձությամբ: Էմման երեխայի է սպասում, իսկ նրա սեռը ծնողները որոշել են իմանալ հենց տարեդարձի ժամանակ: BRAVO.am-ը ներկա է եղել տոնական երեկոյին եւ լուսանկարել հետաքրքիր դրվագները:
«Հղիության 4-րդ ամսում եմ: Աշխարհի չափ աղջիկ էի ուզում, Աստծուն խնդրում էի, որ առաջնեկս աղջիկ լինի, չնայած՝ տղայի պարագայում եւս շատ ուրախ եմ: Միշտ երազել եմ ինձ նման աղջիկ ունենալ, բայց ոչինչ, հաջորդ բալիկս աղջիկ կլինի. հաստատ կունենամ»,-ասել է դերասանուհին:
Նյութի աղբյուր՝ https://bravo.am/news/75684
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել