Երկրաշարժ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք
Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 18:59-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14:59-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.82⁰ և արևելյան երկայնության 44.31⁰ աշխարհագրական կոորդինատներով` Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Նոր Խաչակապ, Արջահովիտ գյուղերում` 2 բալ ուժգնությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել