Տատիկի և մայրիկի հետ 12 տարեկանից Երևանի փողոցներն ավլող 15-ամյա Հենրիկ Համբարձումյանի պատմությունն անտարբեր չէր կարող թողնել նույնիսկ ամենասառնասիրտ մարդուն:

Հենրիկի մոտ ամիսներ առաջ հայտնաբերվել էր սուր լիմֆոբլաստային լեյկոզ հիվանդություն ու երեխան հայտնվել էր ծանր կացության մեջ: Ընտնաիքի վիճակն առավել աննախանձելի էր դարձնում հիվանդության բուժման, կամ ստաբիլացման համար պահանջվող դեղերի թանկությունն ու դրա հետ մեկտեղ ընտանիքի խիստ սահմանափակ բյուջեն: Բժիշկները Հենրիկին եվրոպական արտադրության որակյալ դեղեր էին նշանակել, որոնք միանվագ ընդունելու դեպքում շանս էին տալիս, որ երեխան կապրի:

Ընտանիքը խնդրանքով դիմել էր բարի ու մտահոգ մարդկանց՝ օգնելու ձեռք բերել երեխայի համար պահանջվող դեղորայքը ու օգնել փրկել ապագային պայծառ աչքերով նայող Հենրիկի կյանքը:

Պատմության մասին իմանալուց հետո BlogNews-ի թիմով ու մեր ընկերներով որոշեցինք անպայման օգնել երեխային: Մի քանի ժամվա մեջ հավաքվեցինք ու ուղևորվեցինք հիվանդանոց: Տեղ հասնելուն պես պարզեցինք, որ Հենրիկի բուժման հերթական կուրսը րոպեներ առաջ է ավարտվել է ու նա արդեն տանն է:

12 345

6789

Երեխայի հետ ծանությունը շատ հուզիչ էր: Անհավատալի էր այն լավատեսությունը, որ Հենրիկն ու նրա փոքրիկ ընտանիքը ունեին երեխայի բուժման հետ կապված: Նրանք վստահ էին, որ ինչ էլ որ լինի հիվանդությունը նահանջելու է ու բաղձալի հաղթանակն ավելի քան մոտ է:

Հենրիկի հետ շփումից անասելի պոզիտիվ հույզեր ունեցանք: Նա շատ տոկուն ու հաստատակամ տղա էր, վստահ իր ուժերի վրա ու ապագայի հանդեպ մեծ հավտով: Ասում էր, որ ուզում է մեքենաներ վերանորոգել սովորի ու բուժվելուց հետո անպայմանորեն նպատակն իրականացնելու է:

9cPxpo68aSf2A_RvB6q0HSuz7996Ad-jsvHozeRJNUQ10111213141516

Մեր ընկեր ազատամարտիկ Աղասը Հենրիկին Երուսաղեմում օրհնված խաչ նվիրեց, որը միշտ պահապան է լինելու տղային:

1aLRLXUYfWO7vJ-lH6DDZFU9EE6DwhLrGGNiu57u6ho17181920

Հենրիկի տատիկը ֆանտաստիկ հումորով կին էր ու երեկոյի ուրախությունն էր :)

212223

Հենրիկի եղբայրը պարզվեց հրաշալի ձայն ունի ու Արմենչիկի մեծ երկրպագու է: Նա մեզ մի քանի գեղեցիկ կատարում նվիրեց :) Ասաց, որ ուզում է մեծ երգիչ դառնալ: Կդառնա :)

24

30

322526272829313334

Հենրիկի մոտից հեռացանք վստահությամբ, որ այս տղայի մոտ ամեն ինչ լավ է լինելու :) Նա ուժեղ տղա է !

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել