Armeniasputnik.am-ը գրում է

Աֆղանստանում քաղաքացիական բնակչության շրջանում սպանվածների և տուժածների թիվը 2021 թվականի առաջին կեսին հասել է ռեկորդային մակարդակի: Օտարերկրյա ուժերը դուրս բերելու ֆոնին բռնության կտրուկ աճ է գրանցվել մայիսին։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասվում է ՄԱԿ-ի` Աֆղանստանի աջակցության առաքելության (UNAMA) զեկույցում։

Ըստ այդ զեկույցի՝ քաղաքացիական բնակիչներից 1659-ը սպանվել են, 3254-ը ՝ վիրավորվել։ Այս թվերը 47 տոկոսով շատ են 2020 ցուցանիշներից։

ՄԱԿ-ը զգուշացնում է` եթե Աֆղանստանում բռնության զգալի ապաէսկալացիա չլինի, 2021 թվականին կարող է քաղաքացիական բնակչության շրջանում տարեկան փաստագրված զոհերի ամենամեծ թիվը գրանցվել։

Հիշեցնենք` Աֆղանստանում կառավարական ուժերի դիմակայություն է ընթանում «Թալիբան» շարժման զինյալների հետ, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական շրջաններում ու հարձակում են ծավալել խոշոր քաղաքների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել