armdaily.am–ը գրում է․
Վարդավառը կամ վարդեվառն ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը։ Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին տոնը նշել է հուլիսի 11-ին: Այդուահանդերձ Տավուշի մարզում բնակչությունը, հավատարիմ մնալով տեղական ավանդույթներին, այս տարի էլ Վարդավառը տոնում Է մայրաքաղաքից ու մնացած մարզերից առանձին. այն նշում են հուլիսի 20-ին հաջորդող առաջին կիրակի օրը: Այս տարի այդ օրը համապատասխանում է հուլիսի 25-ին: Իսկ մարզի Ոսկեպար համայքում Վարդավառը նշում են օգոստոսի առաջին կիրակին:
Այդ օրը մարզի բանկիչները ոչ միայն ջրում են միմիյանց, այլև մեծ, առատ սեղանների շուրջ հավաքվում: Տեղացիների համար տոնի կարևոր սովորություններից մեկը գառ մորթելն է: Վարդավառը Տավուշի համար դարձել է ուխտի օր: Այս օրերին շատ տավուշցիներ են վերադառնում մարզ՝ նշելու տոնը ընտանեկան, հարազատների միջավայրում:
Իսկ թե ինչու է մարզը տոնը նշում եկեղեցուց առանձին. տարածված վարկածի համաձայն, պաճառը կապված է 1920-1990-ական թթ.-ի հետ, երբ խորհրդային ճնշումների ժամանակ սկսեցին եկեղեցիներ փակվել, հոգևորականներ և եկեղեցական ակտիվ կյանք չի ունեցել մարզը:Այս ամենի արդյունքում ժողովուրդը ինքն է սկսել կարգավորել իր տոնական, ծիսական կյանքը և որոշվել է Վարդավառը նշել հուլիսի 20-ին հաջորդող առաջին կիրակին: